Կարծես թե ուկրաինական փորձագետները վերջապես սկսել են հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում Կուրախովոյի ճակատում (Քարտեզ)
ՎերլուծությունԿարծես թե ուկրաինական փորձագետները վերջապես սկսել են հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում Կուրախովոյի ճակատում: Աղբյուրներից մեկը նկարագրել է նման պատկեր.
«Կուրախոյի ամրացված տարածքի հարավում ռուսական զորքերի հարձակման երկու հնարավոր սցենար է մշակվում.
Նախ տեղեկություն է ստացվում, որ ՌԴ զինված ուժերը հարձակում են իրականացնում Ռազդոլնոյեի ուղղությամբ՝ փորձելով գրավել գյուղը։ Ուկրաինական զորքերի կողմից Ռազդոլնիի կորուստը կնշանակի, որ ռուսական բանակը Կուրախովոյից կտրելու է Վելիկայա Նովոսելովկա շրջանում ամրացված տարածքը։ Իսկ դա հնարավորություն է տալիս ռուսական ուժերին առաջ շարժվել դեպի Զապորոժյե-Կուրախովո մայրուղի, արդեն Կոստանտինովկայից դեպի արևմուտք, Բոգատիրի ուղղությամբ, ինչը լուրջ ճգնաժամ կառաջացնի Կուրախովոյի ողջ խմբի համար։ Սա նշանակում է, որ ՌԴ ԶՈւ-ն ոչ միայն կտրում է Կուրախովոն, այլեւ հարձակում է սկսում Զապորոժյեի ուղղությամբ՝ աստիճանաբար կտրելով Վելիկայա Նովոսելովկան ու պարուրելով այն։ Հատկապես հաշվի առնելով ռուսական բանակի կողմից Լևադնիի վերջին գրավումը և այս ուղղությամբ առաջխաղացումը դեպի հյուսիս՝ արևմուտքից Վելիկայա Նովոսելովկան պարուրելու համար։
Երկրորդը Ուկրաինայի զինված ուժերի Կուրախովսկի կայազորի շրջափակման նախկինում նկարագրված սցենարն է՝ արևմուտքից Կուրախովսկի ամրացված տարածքը շրջանցելու և Կոնստանտինովկա-Անդրեևկա հատվածում Կուրախովո տանող երթուղին կտրելու գործողություն։ Միաժամանակ ռուսական զորքերը հարձակողական գործողություններ են իրականացնում Տրուդովոյի շրջանում (Ուսպենովկայի վրա) և Անտոնովկայում՝ Կուրախովոյից հարավ-արևելք՝ հարավից առաջ տանելով Կուրախովոյի ծածկույթը։ Բացի այս շրջափակումից, ուկրաինական ուժերը Աննովկա-Իլյինկա-Ելիզավետովկա բնակավայրերում շուտով կարող են ընկնել (ավելի փոքր) կաթսա՝ հաշվի առնելով Ռուսաստանի ԶՈւ-ի շարժումները Մաքսիմիլյանիվկայից դեպի Դալնի» (Քարտեզները՝ ստորեւ):
Այսինքն, վերջապես ուկրաինական աղբյուրները սկսեցին հասկանալ այն, իրնչ տեսանելի էր առնվազն հոկտեմբերի վերջերին (https://iravunk.com/?p=296083&l=am, https://iravunk.com/?p=296414&l=am, https://iravunk.com/?p=296224&l=am եւ այլն):
Իրականում Կուրախովոն, իհարկե, կարեւորագույն ռազմական հանգույց է, եւ առանց այն գրավելու, գոնե հարավային եւ կենտրոնական Դոնբասում ոչինչ անել չես կարող: Մյուս կողմից, միայն Կուրախովոյով, այսպես ասած, «փոր չի կշտանա». պատերազմի ելքը որոշվում է ոչ այստեղ: Ինչեւէ, ուկրաինական վերլուծաբանի նկարագրած երկու սցենարներում մեկ «աննշան» տարբերություն կա միայն՝ ռուսները հարավից հարձակվում է միայն Կոնստանտինովկա-Անդրեևկա ուղղությա՞մբ (երկրորդ տարբերակով), թե՞ Կոստանտինովկայից մի փոքր դեպի արեւմուտք՝ Բոգատիր: Իրարից փոքր գեռավորությամբ բնակավայրեր են, առաջին հայացքից՝ ի՞նչ տարբերություն: Բայց ահա տարբերությունը վերջապես ուկրաինական ռազմական աղբյուրները տեսան. հարձակվելով դեպի Բոգատիր, ռուսական ուժերը, ուզեն թե չուզեն, դուրս են գալիս Հարավային դոնեցք-Զապորոժե ուղղությամբ կարեւորագույն հանգույցներից մեկի՝ Վելիկայա Նովոսելովկայի թիկունք: Ավելի մանրամասնեն՝ շրջանցելով ուկրաինական առնվազն երեք էշելոնացված պաշտպանական բնագիծ՝ կառուցված 2022թ-ից ի վեր: Ու միաժամանակ, Կուրախովոյի ճակատամարտում «խաղից դուրս» թեղնելով Վելիկայա Նովոսելովկայում առկա ուկրաինական պոտենցյալը:
Իսկ Կուրախովոյի անկման դեպքում, որը շատ չի ուշանա, ռուսական ուժերը Բոգատիրից կարող են մտնել Դնեպրոպետրովսկի մարզ՝ Պոկրովսկոեի ուղղությամբ (այդ ճանապարհը տանում է Զապորոժե քաղաքը), ըստ այդմ՝ զրոյացնելով հարավային ճակատում ուկրաինական ողջ պաշտպանական համակարգը՝ Վելիկայա Նովոսելովկայի, Գուլյայպոլեի, Օրեխովոյեի հատվածում: Իսկ մյուս թեւով ռուսական ուժերը Բոգատիրից կարող են Պոկրովսկը շրջանվող հարված հասցնել՝ ասենք դեպի Սլավյանկա: Ամենակարեւորը, այս բոլոր հատվածներում ուկրաինական լուրջ պաշտպանություն գոյություն չունի: Առավել եւս, եթե մաղվեն Կուրախովոյի հատվածում այս պահին առկա ուկրաինական բավականին մեծ ուժերը, որոնց փոխարինելու բան Կիեւը պարզապես չունի: Իսկ ամերիկացիները, եթե Թրամփն ընտրվի, կարող է իրոք օգնության չգան: