Մոսկվան ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար․ Պուտին
Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այս մասին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ կառուցված է այս ոգով։ Մենք արել և անում ենք ամեն ինչ ադրբեջանա-հայկական հարաբերությունները կարգավորելու և Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մենք կշարունակենք աջակցել խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով հայտնի եռակողմ համաձայնագրերին համապատասխան», - ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև ուշադրություն է հրավիրել հոկտեմբերին Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցի վրա։ «Չեմ կարող չհայտնել իմ գոհունակությունը, որ որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներն օգտվեցին ԲՐԻԿՍ-ի հարթակից Կազանում եւ օգտակար խոսակցություն ունեցան սկզբունքային հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ամուր խաղաղության եւ ազգամիջյան համաձայնության ձեռքբերանը տարածաշրջանում»,- ընդգծել է նա։