ԵՄ պատվիրակությունը Երևանում է՝ մշակելու վիզաների ազատականացման բանակցությունների ծրագիրը
ԹեմաԱյս տարին աննախադեպ տարի էր Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից: Կարող ենք բազմաթիվ ձեռքբերումներ նշել՝ սկսած հատուկ ոլորտներից, ինչպիսին արդարադատությունն է: Այս համատեքստում վավերացվեցին Հայաստան-Եվրոպոլ, Հայաստան-Եվրաջասթ կառույցների հետ պայմանագրերը: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
նա նշեց, որ Եվրամիության պատվիրակությունը ժամանել է Երևան՝ մշակելու վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ծրագիրը:
«Արդեն սկսել ենք բանակցությունները արտոնագրերի ազատականացման շուրջ։ Նոյեմբերի 5-6-ը Երևանում է Եվրամիության պատվիրակությունը, որպեսզի մշակենք համապատասխան բանակցությունների ծրագիրը»,- ասաց Հովհաննիսյանը: