«Լիաննա գարդեն հոլ»-ը հորեղբորս բիզնեսն է․ Սոցապ նախարար
ԹեմաՍոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Լիաննա գարդեն հոլ»-ում ՊԵԿ-ի կողմից 100 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք բացահայտելուն՝ նշեց ․«Յուրաքանչյուր մարդ իր գործունեության համար է պատասխան տալիս։ Այն ինչ գրված է ՊԵԿ-ի հայտարարության մեջ, գրված է։ Ես չեմ խառնվում այդ գործերին և կապ չունեմ այդ բիզնեսի հետ։ Իմ հորեղբոր բիզնեսն է, որով նա զբաղվում է դեռ 2000-ականներից։ Եթե չեմ սխալվում համադրումների խնդիր է եղել և վերականգնվել է»,- նշեց նա՝ ընդգծելով, թե դա իր խնդիրը չէ։
Հարցին, թե ամեն դեպքում, ստվերային շրջանառության դեպքը վերաբերում է իր ընտանիքին պատկանող բիզնեսին՝ Մկրտչյանը պատասխանեց․ «Իմ ընտանիքը շատ ավելի մեծ է, բայց յուրաքանչյուր մարդ իր գործունեության համար է պատասխանատու։ Հայաստանում չկա արտոնյալ մարդ, ցանկացած պաշտոնյա, բոլորը օրենքի առաջ հավասար են, պետք է պատասխան տան»,- ասաց Սոցապ նախարարը։