Արցախից բռնի տեղահանվածները կարող են Հայաստանի քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով
ՀասարակությունԱրցախից բռնի տեղահանվածները կարող են Հայաստանի քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով։
Այս մասին հայտնում են Հայաստանի ներքին գործերի նախարարությունից:
Դրա համար անհրաժեշտ է՝
Երևանում այցելել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10, իսկ մարզերում՝ ՄՔԾ բոլոր տարածքային ստորաբաժանումներ,
գրել դիմում և ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։
Մեկ-երկու ամսվա ընթացքում կստանաք կարճ հաղորդագրություն, որ ՀՀ նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։
Հաջորդ քայլով, արդեն որպես ՀՀ քաղաքացի, պետք է գրել դիմում՝ նոր անձնագիր ստանալու համար: