ԷՐԵԲՈՒՆԻ ԲԿ-ում շատ կարճ ժամանակահատվածում ինձ կարողացան ուշքի բերել, քանի որ բժշկական պրոֆեսիոնալիզմ ասվածը հենց այս կենտրոնի մասին է
ԱռողջապահականՕրը բարի չէր ինձ համար, քանի որ երկարատև բարձր ջերմությունից հետո, սկսվեց իմ չարաբաստիկ ասթման, ինձ 40 աստիճան ջերմությամբ շտապ օգնությունը տեղափոխեց Էրեբունի բժշկական կենտրոն։ Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են ինձ, գիտեն, թե ինչ փորձությունների միջով եմ անցնում այս հիվանդության պատճառով։ Չկա ելք, չկա բուժում, իսկ ինձ մնում է պայքարել ու դուրս գալ տվյալ իրավիճակից։ Էրեբունի բժշկական կենտրոնում շատ կարճ ժամանակահատվածում ինձ կարողացան ուշքի բերել, քանի որ բժշկական պրոֆեսիոնալիզմ ասվածը հենց այս կենտրոնի մասին է։ Չգիտեմ ինչու մինչ այս երբեք չեմ պառկել հենց այս հիվանդանոցում, բայց այսուհետ նկատի կունենամ, քանի որ բացի բժիշկների պրոֆեսիոնալ լինելուց, ինձ համար կարևոր է նաև հիգիենան, որը իդեալական է։ Մեկանգամյա օգտագործման պարագաներ, սրբիչներ ու լոգանքի գելեր, որոնք չեմ հանդիպել օրինակ այլ ԲԿ-ներում։ Շատ մանրուքներ են սրանք, որոնց ես կարևորություն եմ տալիս։
Շնորհակալ եմ Հարություն Քուշկյանին, որ ունենալով նման մեծ հաստատություն, կարողանում է իդեալական պայմաններ ստեղծել հիվանդի համար, որին ամենաշատն է այդ ընթացքում անհրաժեշտ հոգատարությունն ու պրոֆեսիոնալ բժիշկներով շրջապատված լինելը։
Շնորհակալ եմ նաև Էրեբունի ԲԿ-ի ամբողջ անձնակազմից՝ դուք շշմեցրեցիք ինձ։