Մասովկա՞ են ապահովում Փաշինյանի այցերի ժամանակ․ հարց՝ Գնել Սանոսյանին Արցախից բռնի տեղահանվածները կարող են Հայաստանի քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով Հավատանք, թե` ոչ, Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է դուրս գա Սյունիքից. մարզպետ Թրամփը խոստացել է անվերապահ հաղթանակ ԱՄՆ ընտրություններում Հայաստանի օրակարգում ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարց չկա․ նախարար Իմ մասին կոպիտ մեղադրանք կա, կծանոթանամ․ Սիմիդյանը՝ Ավանի նախկին փոխթաղապետի մասին Մասկը հայտարարել է՝ ԱՄՆ ընտրություններում Հարիսի հաղթանակը հետևանքներ կունենա ողջ աշխարհի համար ԷՐԵԲՈՒՆԻ ԲԿ-ում շատ կարճ ժամանակահատվածում ինձ կարողացան ուշքի բերել, քանի որ բժշկական պրոֆեսիոնալիզմ ասվածը հենց այս կենտրոնի մասին է Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր պահանջում է հայ գերիների ազատ արձակում Յունիբանկն առաջարկում է բիզնեսի պարզեցված վարկավորում՝ առանց ձեռնարկությունների ֆինանսական վերլուծության

ԱՄՆ-ում կարող է քվեարկել ավելի քան մեկ միլիոն հայ. ո՞ւմ են նրանք տալու իրենց ձայնը Արցախի կորստից հետո. VOA

Թեմա

Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկել ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուները՝ Թրամփն ու Հարիսը, հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում, գրում է Ամերիկայի ձայնը։

Դաշնակահարուհի Շուշաննա Հակոբյանը Լոս Անջելեսում գործող Music for Unity բարեգործական հիմնադրամի նախագահն է։ Շուշաննան մրցույթ է նախաձեռնել ամերիկացի կոմպոզիտորների շրջանում, որոնք երաժշտություն են գրել իր փոքրիկ հայրենիքի՝ Լեռնային Ղարաբաղի մասին։ Մրցույթի նպատակն է ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղից հայ փախստականների խնդրին։

«Եթե արդարություն կա, եթե կա խոսքի ազատություն, և մենք հավատում ենք, որ այն կա, ապա Ամերիկան կարող է օգնել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կորցրել են իրենց հայրենիքը, ստիպված են հեռանալ այնտեղից՝ Արցախից, նրանք վերադառնան։ Կարծում եմ՝ պետք է ինքներս մեզ օգնենք, և, իհարկե, հուսով եմ, որ Քամալա Հարիսը ղարաբաղցիներին տուն կբերի»,- ասում է Շուշաննա Հակոբյանը։

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն այս տարվա սեպտեմբերին նամակ էր հղել Ամերիկայի հայ համայնքին՝ խոստանալով իր աջակցությունը։

«Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու և տարածաշրջանում կայունության համար։ Շարունակելու եմ աջակցել Հայաստանին»,- նշել էր ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն։

Դոնալդ Թրամփն չէր կարող անարձագանք թողնել Հարիսի քայլը, և հանրապետական գործիչը բարձրացրեց խաղադրույքը՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ, ինչպես ցանկանում է լսել հայկական արմատներով ամերիկյան ընտրազանգվածը։

«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների ու բռնի տեղահանման ենթարկվեցին Արցախում։ Երբ դառնամ [ԱՄՆ] նախագահ, կպաշտպանեմ հալածվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- իրեն պատկանող Truth սոցհարթակում մոտ տաս օր առաջ գրել է Թրամփը:

Օրերս հայկական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե Դոնալդ Թրամփը զանգահարել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինին և աջակցություն հայտնել ղարաբաղցի փախստականներին։

Բայց հայ համայնքի ներկայացուցիչները նշում են՝ հենց Թրամփի օրոք էր՝ 2020 թվականին, երբ բռնկվեց 44-օրյա պատերազմը։

«Թրամփն ԱՄՆ նախագահն էր, երբ պատերազմը սկսվեց։ Մերոնք գնացին նրա հանրահավաքներին։ Խնդրում էին, օգնություն էին խնդրում։ Բացի հրադադարի կոչերից ոչինչ չարվեց։ Եվ մենք կորցրինք Արցախը»,- ասում է Armenian Eagles Foundation-ի ներկայացուցիչ Իվետա Հովսեփյանը։

2020 թվականին Լոս Անջելեսի տասնյակ հազարավոր հայեր բողոքի ակցիաներ էին կազմակերպում՝ պահանջելով օգնություն տրամադրել Ղարաբաղի իրենց հայրենակիցներին։ Մասնակցում էին Թրամփին աջակցող ցույցերին՝ փորձելով գրավել նրա ուշադրությունը։

«2020-ի պատերազմի ժամանակ Թրամփը [ԱՄՆ] նախագահ էր։ Մենք՝ ամերիկահայերս, ակնկալում էինք, որ նրա վարչակազմը կմիջամտի, կդադարեցնի այն, բայց դա տեղի չունեցավ։ Իսկ վեց ամիս անց նախագահ Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Որպես հայ, ճիշտն ասած, ինձ պետք չէ, որ որևէ մեկը ինձ ասի, որ ցեղասպանություն է եղել։ Ես գիտեմ, որ եղել է, պապս ականատես է եղել։ Ինձ պետք է, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան անի Հայաստանի համար»,- ասում է Ջեք Հաճինյանը։

Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն այս տարվա սեպտեմբերին Կոնգրեսին ներկայացրեց մի ակտ, որի նպատակն է ստեղծել հիմնադրամ՝ Ղարաբաղից փախստականներին օգնելու համար։

«Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական գործողությունները հանգեցրել են հումանիտար աղետի և հավասարազոր են էթնիկ զտումների»,- հայտարարել է Շիֆը, ով պարբերաբար մասնակցում է Լոս Անջելեսի հայ համայնքի միջոցառումներին։

Կոնգրեսի 30-րդ ընտրատարածքը, որտեղից ընտրվել է Շիֆը, ներառում է Բըրբենքն ու Գլենդեյլը, տարածքներ, որտեղ հայերը մեծաթիվ են։ Այս ընտրություններում ևս Ադամ Շիֆի համար չափազանց կարևոր են հայերի ձայները, բայց Ղարաբաղի պատերազմից հետո հայ համայնքում տեսակետները փոխվել են։

«Ցեղասպանություն էր, որը ոչ ոքի չէր մտահոգում։ Աշխարհին մեկ էր»,- ասում է Գլենդեյլի բնակչուհի Անահիտ Սարյանը։

«Մեզ հարկավոր է մեկը, ում վստահում ենք, որպեսզի նա, կրկնում եմ՝ նա, կատարի մեզ տված իր խոստումները»,- նշում է Գլենդեյլի մեկ այլ բնակչուհի Մելինա Սարգսյանը։

«Չգիտեմ, թե ինչ է նրանց մտքում։ Ուղղակի, հուսով ենք, որ ինչ-որ մեկը կօգնի Հայաստանին»,- հավելում է Գլենդեյլի բնակիչ Թոմաս Թոմասյանը։

«Ամերիկահայերը հիասթափված են երկու վարչակազմերից էլ։ Մեկը չդադարեցրեց պատերազմը, երկրորդը ֆինանսական օգնություն ցուցաբերեց ադրբեջանական կողմին։ Կարծում եմ՝ այժմ հայերն իրենց ընտրությունը կկատարեն հօգուտ այն թեկնածուի, ով կբարելավի իրենց կյանքը Ամերիկայում»,- ասում է Ջեք Հաճինյանը։

«Շատ խոսվեց, թե ինչու են լուրերում անդրադառնում այլ երկրներին, նրանց ֆինանսական օգնություն են ցուցաբերում, զենք ուղարկում Ուկրաինա և Իսրայել, բայց բոլորը մեզ անտեսում էին, երբ կորցնում էինք Արցախը ու հայերը թողնում էին իրենց տները։ Շատ եմ լսել, որ [օգնության] դիմաց Հայաստանը տալու ոչինչ չուներ»,- ասում է Armenian Eagles Foundation-ի ներկայացուցիչ Իվետա Հովսեփյանը։

«Սա հուսահատություն է, ոչ թե հիասթափություն, երբ մտածում ես, որ քեզ լքել են, քեզ դավաճանել են, դու պատերազմի մեջ ես, հազարավոր տարիներ այնտեղ ապրած մարդիկ մահանում են, ոչնչացնում են նրանց ու վտարում իրենց տներից։ Հուսով եմ, իրոք, հուսով եմ, որ սա պարզապես քաղաքական քայլ չէ, որ հայտարարում են մեր թեկնածուները Ամերիկայում։ Տեսնում ենք, որ երկու կողմն էլ խոսում են։ Իսկապես, հույս ունեմ, որ գոյություն ունի մարդասիրություն և արդարություն»,- ասում է Շուշաննա Հակոբյանը։

Ինչևէ, Ամերիկայում մեկ միլիոնից ավելի հայեր ընտրելու իրավունք ունեն. Նրանց մեծ մասն ապրում է Կալիֆոռնիայում, որտեղ ավանդաբար հաղթում են դեմոկրատները։ Բայց հայերը բնակվում են նաև տատանվող նահանգներում։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը այս տարի հայտարարել է, որ պաշտոնապես չի սատարելու ԱՄՆ նախագահի որևէ թեկնածուի:

 





Մասովկա՞ են ապահովում Փաշինյանի այցերի ժամանակ․ հարց՝ Գնել ՍանոսյանինԱրցախից բռնի տեղահանվածները կարող են Հայաստանի քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգովՀավատանք, թե` ոչ, Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է դուրս գա Սյունիքից. մարզպետԹրամփը խոստացել է անվերապահ հաղթանակ ԱՄՆ ընտրություններումՀայաստանի օրակարգում ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարց չկա․ նախարարԻմ մասին կոպիտ մեղադրանք կա, կծանոթանամ․ Սիմիդյանը՝ Ավանի նախկին փոխթաղապետի մասին Մասկը հայտարարել է՝ ԱՄՆ ընտրություններում Հարիսի հաղթանակը հետևանքներ կունենա ողջ աշխարհի համարԷՐԵԲՈՒՆԻ ԲԿ-ում շատ կարճ ժամանակահատվածում ինձ կարողացան ուշքի բերել, քանի որ բժշկական պրոֆեսիոնալիզմ ասվածը հենց այս կենտրոնի մասին է Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր պահանջում է հայ գերիների ազատ արձակումՅունիբանկն առաջարկում է բիզնեսի պարզեցված վարկավորում՝ առանց ձեռնարկությունների ֆինանսական վերլուծությանԱդրբեջանում Լեռնային Ղարաբաղի օկուպացիան «բացատրել» են բնապահպանությամբԱՄՆ առաջին քաղաքը հրապարակել է նախագահական ընտրությունների արդյունքներըԷրդողանն ու Ալիևը ժամանել են Ղրղզստան՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովինԱՄՆ-ում կարող է քվեարկել ավելի քան մեկ միլիոն հայ. ո՞ւմ են նրանք տալու իրենց ձայնը Արցախի կորստից հետո. VOAՏիգրան Ավինյան, հունվարի 1-ից տրանսպորտը չի թանկանալու. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Ահա այն քայլերը, որոնք Հայաստանը կարող էր ձեռնարկել՝ կանխելու COP29-ի անցկացումը Ադրբեջանում. ԴանիելյանՄաշ Իսրայելյանի հուզիչ հրապարակումը`քրոջ մաhից օրեր անց. երգչուհին կոտրեց լռությունըԽոսքերից անդին՝ ի՞նչ եք արել, որ Հայաստանը Եվրոպային մոտենա․ պատգամավորը՝ ԱԳ փոխնախարարինԲաքուն կարող է Երևանին «ստիպել» խաղաղության պայմանագիր կնքել. Ադրբեջանի ԱԽՔ«Կոնյակ» բառից հրաժարվում ենք, նոր անունն է «Armenian brandy»․ Պապոյան (տեսանյութ)Հայաստանն Ադրբեջանին առաջարկների փաթեթ է ուղարկել, սպասում է Բաքվի պատասխանին․ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Ադրբեջան-Իրան կամրջի կառուցման կադրերը (տեսանյութ)Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարարՓաշինյանը «Դվինում» է. լրագրողներին նույնիսկ չեն թողնում շենքին մոտենալԲաքվում մեկնարկել է կրոնական առաջնորդների գլոբալ գագաթնաժողովըԿողբում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՀՀ ԱԳՆ-ից հաստատում են՝ Ադրբեջանի դեսպանը սպառնացել ու վիրավորել է դեսպան Տիգրան ԲալայանինՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ինՎերին Լարսը փակվել է կցորդիչով բեռնատարների համարԱրգանդի բացակայությամբ և ամորձիների առկայությամբ. Իման Խելիֆի բուժզննման սկանդալային արդյունքներըԱստղագուշակ՝ նոյեմբերի 5-ի համարՆոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի«Հրապարակ». Քրեակատարողական հիմնարկներում ռեյդ են արել. Չեն շրջանցել «զոն նայողներին»«Փաստ». Պատգամավորները չեն միջամտել Ալեն Սիմոնյանի եւ լրագրողի միջև միջադեպինԻնչ են հորդորել նախկին նախագահները.«Իրավունք»Չեմպիոնների լիգա. Օրվա խաղեր«Ժողովուրդ». Բիզնեսմենների «աքիլլեսյան գարշապարը». Աննա Հակոբյանի հետ ընթրիքին քրգործերով անցնող բիզնեսմեններ են եղելՆինձյա կամ «նինջա» անվանում էին կին գործակալներին կամ վարձկաններին«Հրապարակ». Ի՞նչ լուրով է գալու Բագրատ ՍրբազանըՌուսները բոլոր կողմերից ճեղքում են, 5 կմ է մնացել մինչեւ Կուրախովոյի «կյանքի ճանապարհ». Ուկրաինացի ռազմական վերլուծաբան (Քարտեզ)Թրամփ` 53 տոկոս է, Հարիս՝ 47. ABC News կանխատեսումային հարթակ«Հրապարակ». Տիկնանց տառապանքն անուն ունի«Ժողովուրդ». Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում. Մելիքբեկյանին հեռացնելու որոշում կա՞«Փաստ». Ներթիմային նոր զարգացումներ«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական անձանց հետ մերձեցման երեկո է անցկացրել ռեստորանում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր«Փաստ». Գազի հոտն ուժեղ է, բայց դրանից էլ ավելի ուժեղ է Արևմուտքի կամ «քաղաքակիրթ աշխարհի» ցինիզմըՌուսական զորքերը գրավեցին Տրուդովոյեն և հարձակվեցին Կուրախովոյից հարավ գտնվող Ուսպենովկայի վրա. Ուկրաինացի զինվորականԵթե ​​Հարրիսը հաղթի, նա կդառնա ամենահակաքրիստոնեական նախագահը. ՊուշկովԿուրսկի մարզում արդեն ԿԺԴՀ-ի 11 հազար զինծառայող կա, իսկ Արևմուտքը լռում է. Զելենսկի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top