Խոսքերից անդին՝ ի՞նչ եք արել, որ Հայաստանը Եվրոպային մոտենա․ պատգամավորը՝ ԱԳ փոխնախարարին
ՆերքաղաքականՈւզում եմ հասկանալ խոսքերից անդին՝ ձեր կառավարությունը ի՞նչ է արել, որ Հայաստանը Եվրոպային մոտենա, տնտեսությունը հեռացրել եք։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2025-ի պետբյուջեի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց ԱԳ փոխնախարարին։
«Խնդրում եմ մանրամասն ասեք, թե ի՞նչ են արել Եվրամիությանը, Եվրոպային ինտեգրելու համար»,- նշեց պատգամավորը։
Ի պատասխան հարցի՝ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը նշեց, որ այդ հարցում ինքը միշտ հայտնել է իր մտահոգությունը․ «Ես էլ բավարարված չեմ առևտրատնտեսական ծավալով և թվերով, և այդ մասին միշտ բարձրաձայնում եմ թե՛ եվրոպական իմ գործընկերներին, թե՛ Եվրամիության պաշտոնյաներին։ Բայց պետք է նշեմ բոլոր առումներով առաջընթացը, որը կարծում եմ կշարունակվի հատկապես գալիք տարվա ընթացքում»,- ասաց ԱԳ փոխնախարարը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ պայմանագրային հիմքը շարունակում է մնալ ՍԵՊԱ-ն և գործընկերության նոր օրակարգը, որի շուրջ բանակցում են՝ կլրացնի այդ փաստաթուղթը։