Բաքուն կարող է Երևանին «ստիպել» խաղաղության պայմանագիր կնքել. Ադրբեջանի ԱԽՔ
ՄիջազգայինԱդրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովն ասել է, որ մի շարք արտաքին ուժեր փորձում են «օգտագործել» Հայաստանը՝ տարածաշրջանում սպառնալիքներ ստեղծելու համար։
«Ադրբեջանը՝ որպես հաղթանակած երկիր և տարածաշրջանի ռազմական ուժի կենտրոն, կարող է Հայաստանին «ստիպել» խաղաղության պայմանագիր կնքել՝ հիմնված միջազգային իրավունքի վրա», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան:
Ուսուբովի խոսքով՝ Ադրբեջանն ի վիճակի է կասեցնել ցանկացած ճնշում, այդ թվում՝ «ռևանշիստական գործողությունները»:
«Խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է, եթե Հայաստանը հրաժարվի արտաքին ազդեցությունից և իր ժողովրդի շահերից բխող որոշումներ կայացնի», - ասել է նա։