Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Ադրբեջան-Իրան կամրջի կառուցման կադրերը (տեսանյութ)
ՄիջազգայինԱդրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Ադրբեջան-Իրան կամրջի կառուցման կադրերը։ Ըստ հաղորդագրության՝ կամուրջը կառուցվում է Զանգելանում (Քաշաթաղ) և պետք է Իրանի միջով կապ ապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com-ը։
Ադրբեջանը կառուցել է 48%, Իրանը` եւս 25%: Կամուրջը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի վերջ․ այս ճանապարհն անվանում են «Զանգեզուրի միջանցք», որը շրջանցում է Հայաստանը։