Աստղագուշակ՝ նոյեմբերի 5-ի համար
ՀասարակությունԽոյ. Դուք այսօր այնքան խոցելի եք, որ կարող եք մանիպուլյացիայի ենթարկվել ցանկացած մեկի կողմից: Ձեր նախազգացումը, որը երկար ժամանակ ձեզ հուշում էր, թե ում հետ արժե գործ բռնել, իսկ ում հետ` ոչ, այսօր լռում է, այդ իսկ պատճառով էլ վտանգ կա, որ դուք կարող եք խարդախության զոհ դառնալ, վստահելով կասկածելի անձի, ինչի հետևանքով էլ` ֆինանսական կորուստներ ունենաք:
Եթե պլանավորված են հանդիպումներ, ապա դրանց պատրաստվեք ամենայն լրջությամբ, նաև մեծ տեղ տալով արտաքինին հետևելուն: Որքան ավելի քիչ նախաձեռնություն դուք ցուցաբերեք այսօր, այնքան ավելի լավ:
Ցուլ. Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում անկայունությամբ, դուք կորցնում եք ձեր կենսուրախությունն ու լավատեսությունը, ջղագրգիռ եք ամեն մի մանրուքից: Կարևոր հարցերից մեկը, որ այսօր ամենից շատն է մտահոգում, դա փողն է: Ֆինանսական հեռանկարները մշուշոտ են, դուք գիտակցում եք դա և ձգտում խուսափել ավելորդ ծախսերից` նման մոտեցումը բավական խոհեմ է:
Այսօր կարելի է նոր գործեր ձեռնարկել, եթե դուք գոնե ընդհանուր պատկերացում ունեք այն բանի մասին, թե ինչպես պիտի դրանք արվեն: Ցանկալի չէ ուղևորությունների մեկնել, եթե դրանք նախապես պլանավորված և լավ կազմակերպված չեն:
Երկվորյակներ. Վատ օր չէ ընթացիկ խնդիրներ լուծելու, կարգուկանոն մտցնելու համար: Աշխատատար գործերը շեղում են տհաճ մտքերից, օգնում են կենտրոնանալ և կոնստրուկտիվ տրամադրվել: Լավ են անցնում գործնական բանակցությունները, ձեզ արագորեն հաջողվում է ճիշտ տոնայնություն վերցնել: Ձեր շահերը դուք պաշտպանում եք այն անմիջական պարզությամբ, որը զինաթափում է ձեր ընդդիմադիրներին:
Այսօր կարելի է անձնական խնդիրներ լուծել, իսկ կարելի է և ուղղակի հիանալի ժամանակ անցկացնել մտերիմ ընկերների շրջապատում: Օրը հարմար չէ դեսպանատներ և կոնսուլություններ այցելելու համար:
Խեցգետին. Այսօր դուք շատ անելիք ունեք և որքան ավելի շուտ սկսեք գործերը, այնքան ավելի լավ: Շատ ժամանակ կխլեն գործնական բանակցությունները և խորհրդակցությունները, ձեզ կհաջողվի շրջապատին համոզել ձեր ճշմարտացիությունը, սակայն շուտով, ավաղ, դուք ինքներդ կսկսեք դրանում կասկածներ ունենալ: Բարեբախտաբար, ձեր կողքը կհայտնվեն մարդիկ, ովքեր ձեզ կոգևորեն սխրանքների:
Դուք շատ հմայիչ եք, և ձեր ուշադրությունը գրավել ձգտում են հակառակ սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ: Դուք հատկապես մեծ ուրախություն կզգաք կրտսեր սերնդի ազգականների հետ շփումներից:
Առյուծ. Այսօր աշխատանքում հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ կգերազանցեն սպասումները: Ձեզ կհաջողվի ոչ միայն հասնել առաջընթացի ձեռնարկած գրեթե բոլոր գործերում, այլև` լուծել մի շարք խնդիրներ, որոնք լուրջ խոչընդոտներ էին առաջացնում պրոֆեսիոնալ կարիերայի ձեր ճանապարհին: Դուք ազդեցիկ մարդկանց հովանավորության կարիքը չեք զգում, չեք փնտրում այն, սակայն դրա հետ մեկտեղ էլ զգում եք, որ ձեր գաղափարները աշխարհի ուժեղերի սրտով են: Կարելի է գործնական բանակցություններ վարել, քննարկել հարցեր, որոնք առաջին հերթին վերաբերվում են երկարաժամկետ համագործացությանը:
Կույս. Հաջող օր է ֆինանսական առումով, դրամական մուտքերը շատ զգալի կլինեն, իսկ գործարքները, որոնք դուք կկնքեք` անպայման եկամուտ կբերեն: Բարդ են ձևավորվում գործընկերների հետ հարաբերությունները, ստեղծվում է անառողջ մրցակցություն, նշանի որոշ ներկայացուցիչներ դառնում են խարդավանքների զոհ: Մարդը, ով երկար ժամանակ ձեզ աջակցում էր, կկանգնի ձեր հակառակորդների կողմը: Սակայն դրանից դուք առանձնապես չեք հուսահատվի, քանի որ վստահ եք, որ միայնակ էլ կկարողանաք հաջողության հասնել: Ձեր ուղղագծության, կտրուկ արտահայտվելու հակվածության պատճառով դուք վտանգում եք վեճի մտնել հին ընկերներից մեկի հետ:
Կշեռք. Պատրաստ եղեք անակնկալների: Չի բացառված, որ լուրեր ստանաք, որոնք ստիպեն ձեզ փոխել ձեր կյանքը: Նշանի որոշ ներկայացուցիչներ նոր հնարավորություններ են տեսնում և հասկանում, թե ինչպես կարելի է դրանցից օգտվել: Նրանք զարմացնում են շրջապատին իրենց մտածողության պարադոքսալ ճշգրտությամբ:
Օրը հիանալի հարմար է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, միակ բանը, որ ձեզանից պահանջվում է, դա վճռական գործելն է: Օրվա երկրորդ կեսին գտեք ժամանակ փոքր զբոսանքի համար` դա հնարավորություն կտա խուսափել անքնությունից:
Կարիճ. Այսօր դուք ցանկանում եք ազատություն տալ երևակայությանը, սակայն այն կարող է ձեզ շատ հեռու տանել: Մինչ օդային դղյակներ կառուցել սկսելը, մտածեք, թե արդյոք հնարավորություն չունեք ավելի հուսալի և օգտակար բան կառուցել: Այսօր ստացվող տեղեկությունները պետք կլինի մանրազնին ստուգել` վտանգ կա, որ ինչ-որ մեկը հատուկ ձեզ մոլորության մեջ է գցում:
Օրը հարմար չէ բարդ պրոֆեսիոնալ խնդիրների լուծման համար: Ավելի շուտ, փորձելով պարզաբանել իրավիճակը, դուք էլ’ ավելի կխճճվեք: Այլ կերպ է անձնական բնույթի խնդիրների հետ կապված` դրանք դուք համեմատաբար հեշտ եք հարթում:
Աղեղնավոր. Այսօր պետք է հնարավորինս քիչ փորձարարություններ անեք, հատկապես` երբ խոսքը գնում է մի ինչ-որ կարևոր բանի մասին: Այժմ կարևոր է զգուշությունը, և այն արժե դրսևորել ցանկացած շատ թե քիչ բարդ իրավիճակում: Հնարավոր են խնդիրներ երիտասարդների հետ շփումներում:
Օրվա երկրորդ կեսը գործնական ակտիվության նվազման ժամանակահատվածն է: Այն կարելի է օգտագործել հանգստի, զբոսանքների, ռոմանտիկ ժամադրությունների համար: Չարժե քննարկել այնպիսի հարցեր, որոնք կապված են ներդրումների, ինչպես նաև ձեր նախագծերի ֆինանսավորման հետ:
Այծեղջյուր. Այսօր դուք հակված եք չմտածված քայլեր անելու, որոնցից յուրաքանչյուրը կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Դուք չեք հետևում խորհուրդներին, ուրիշների սխալներից դասեր չեք քաղում, փոխարենը` նախընտրում եք ձեր գլխին նոր փորձություններ բերել: Որքան էլ որ զարմանալի է, անգամ այդ ձևով դուք կարող եք հաջողության հասնել, թեպետ` ոչ միանգամից:
Շփումներում կարևոր է շրջահայաց լինել` դուք հակված եք ձեր կողմ գրավել այնպիսի մարդկանց, ովքեր արժանի չեն վստահության: Չեն բացառված ֆինանսական զգալի կորուստները: Օրվա երկրորդ կեսը հարմար չէ ռոմանտիկ ժամադրության համար, հատկապես` այնպիսի մարդկանց հետ, ում դուք վատ եք ճանաչում:
Ջրհոս. Օրվա առաջին կեսը հանգիստ, բեղմնավոր ժամանակահատված է: Դուք հեշտությամբ եք լուծում բարդ խնդիրները, հաճախ հաջողության հասնում ուղղակի այն բանի շնորհիվ, որ դրսևորում եք ավելի մեծ համառություն, քան այլ նշանների ներկայացուցիչները: Սակայն ժամանակի հետ դժվարանալու է մարդկանց հետ լեզու գտնելը, և դա իր ազդեցությունն է ունենում բազմաթիվ գործերի զարգացման վրա:
Տարածվում է մի այնպիսի տեղեկատվություն, որը դուք կնախնտրեիք թաքցնել` ինչ-որ մեկը ձգտում է ձեր պահարանից հանել այնտեղ թաքցված կմախքները: Չպլանավորած գնումները անհաջող կլինեն և շատ ժամանակ կխլեն:
Ձկներ. Օրը կարծես հատուկ ստեղծված է աշխատելու համար: Ձեր թափած ջանքերի համար դուք կստանաք արժեքավոր պարգև, ընդ որում` ավելի թանկ, քան սպասում էիք: Օրը հարմար է ուսման, մտահորիզոնն ընդլայնելու, որակավորումը բարձրացնելու համար` կարելի է գրանցվել ամենատարբեր կուրսերի, սեմինարների, վարպետական դասերի:
Ֆինանսական վիճակը կայուն է, այնպես որ կարելի է երկարաժամկետ ներդրումների մասին մտածել: Օրը հարմար է անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար: Անձնական կյանքում դժվար թե որևէ էական դրական փոփոխություն լինի, անգամ` եթե դուք նախաձձեռնություն ցուցաբերեք: