Բաքվում մեկնարկել է կրոնական առաջնորդների գլոբալ գագաթնաժողովը ՀՀ ԱԳՆ-ից հաստատում են՝ Ադրբեջանի դեսպանը սպառնացել ու վիրավորել է դեսպան Տիգրան Բալայանին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Իրավունք». Ցուցում են տվել հարազատներին ցույցերի չմասնակցել Արգանդի բացակայությամբ և ամորձիների առկայությամբ. Իման Խելիֆի բուժզննման սկանդալային արդյունքները Աստղագուշակ՝ նոյեմբերի 5-ի համար Նոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի «Հրապարակ». Քրեակատարողական հիմնարկներում ռեյդ են արել. Չեն շրջանցել «զոն նայողներին» «Փաստ». Պատգամավորները չեն միջամտել Ալեն Սիմոնյանի եւ լրագրողի միջև միջադեպին Ինչ են հորդորել նախկին նախագահները.«Իրավունք»

«Ժողովուրդ». Բիզնեսմենների «աքիլլեսյան գարշապարը». Աննա Հակոբյանի հետ ընթրիքին քրգործերով անցնող բիզնեսմեններ են եղել

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի առաջին նվիրատուների շարքը պակաս կասկածելի եւ խնդրահարույց չէ, որքան ՔՊ կուսակցության դրամահավաքը։ Եթե ՔՊ կուսակցության դրամահավաքի նվիրատուները նվիրատվություն էին արել 1 մլն դրամ եւ ավելի, սակայն դրա մասին տեղյակ չէին եղել, ապա «Իմ քայլը» հիմնադրամի ընթրիքի նվիրատվությունը ակնհայտորեն արտոնությունների ակնկալիք կամ ներողամտության ակնկալիք էր:

Հիմնավորենք պնդումը փաստերով. հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում կազմակերպված «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել էր 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ։ Հարկ է նշել նաեւ, որ երեկույթից առաջ շրջանառվող տեղեկության համաձայն՝ մասնակիցների նախնական թիվը 52-ն էր, իսկ մուտքավճարը՝ 1 մլն դրամ։ Արդյունքում, «Իմ քայլը» հիմնադրամը «շահեց» 10 մլն դրամ ավելի։ Այս մասին հայտնել են «Իմ քայլը» հիմնադրամից: Ուսումնասիրելով, թե ովքեր են «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուները, հետաքրքիր փաստեր ենք արձանագրում. Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցել է Վարդան Ալեքսանյանը՝ Dignisi անշարժ գույքի գործակալության տնօրենը։ Նա անցնում է մի քրեական գործով, ըստ որի՝ նա խոշոր չափի վնաս է հասցրել երկու տասնյակից ավելի անձանց։ Բանն այն է, որ Վարդան Ալեքսանյանը «Հավերժ Մուսալեռ» ՍՊԸ-ի տնօրենն էր, որը ղեկավարում էր նաեւ «Ալեքսանյան ընդ փարթներս» եւ «ՌՎ» ՍՊ ընկերությունների գործունեությունը։ Նրա նկատմամբ 2010-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում խարդախության փաստով քրեական գործ էր հարուցվել, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել էր հետախուզում։

Հայտնի է դարձել նաեւ, որ նրան մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի «Մուսալեռ» հուշահամալիրի հարեւանությամբ գտնվող հողատարածքները, առանց համատեղ սեփականատերերի իմացության, ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիներին վաճառելու համար։ Ըստ ոստիկանության 2010 թ. հաղորդագրության՝ նա այդկերպ, 26 անձի վնաս պատճառելով, հափշտակել է 309 միլիոն 657 հազար դրամ:

Աննա Հակոբյանի հետ ընթրելու էր եկել նաեւ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի մարտին ձերբակալվել էին «Նոր Զովք» ընկերության սեփականատեր Ա.Ա.-ն, տնօրեն Ռ.Ա.-ն, գլխավոր հաշվապահ Ս.Ս.-ն, ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ՍՊԸ սեփականատեր Վ.Ս.-ն՝ «Նոր Զովքում» առերեւույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու համար։

Աննա Հակոբյանի հիմնադրամին գումար նվիրաբերելուց հետո՝ ՀՀ ՊԵԿ նախագահն արեց սպասված եւ ակնկալելի հայտարարություն. «Մոտավորապես 4.2 մլրդ գումար վերականգնվել է, եւ մեր օրենսդրությամբ նախատեսվում է, որ եթե հարկերն ու տույժերը վերականգնվում են պետական բյուջե, պետությանը պատճառման վնասը հատուցվում է, քրեական վարույթը ենթակա է կարճման»:
Ռուստամ Բադասյանն անդրադարձել էր նաեւ այն հանգամանքին, որ «Նոր Զովքի» սեփականատերերը մասնակցել են նաեւ ընթրիքին, սակայն Բադասյանը գործի կարճման պատճառը չհամարեց ընթրիքին մասնակցելը։

Այնինչ, գրեթե բոլոր մասնակիցներն ունեցել են առերեւույթ կապ քրեական գործերի, կալանքների, անգամ՝ հետախուզումների հետ։

Իշխանությունն էլ գտել է բիզնեսմենների աքիլլեսյան գարշապարը եւ պարբերաբար վախեցնում է, որ իրենց սրտի ուզածը չանելու դեպքում՝ նիզակը կհասնի գարշապարին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





Բաքվում մեկնարկել է կրոնական առաջնորդների գլոբալ գագաթնաժողովըՀՀ ԱԳՆ-ից հաստատում են՝ Ադրբեջանի դեսպանը սպառնացել ու վիրավորել է դեսպան Տիգրան ԲալայանինՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին«Իրավունք». Ցուցում են տվել հարազատներին ցույցերի չմասնակցելԱրգանդի բացակայությամբ և ամորձիների առկայությամբ. Իման Խելիֆի բուժզննման սկանդալային արդյունքներըԱստղագուշակ՝ նոյեմբերի 5-ի համարՆոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի«Հրապարակ». Քրեակատարողական հիմնարկներում ռեյդ են արել. Չեն շրջանցել «զոն նայողներին»«Փաստ». Պատգամավորները չեն միջամտել Ալեն Սիմոնյանի եւ լրագրողի միջև միջադեպինԻնչ են հորդորել նախկին նախագահները.«Իրավունք»Չեմպիոնների լիգա. Օրվա խաղեր«Ժողովուրդ». Բիզնեսմենների «աքիլլեսյան գարշապարը». Աննա Հակոբյանի հետ ընթրիքին քրգործերով անցնող բիզնեսմեններ են եղելՆինձյա կամ «նինջա» անվանում էին կին գործակալներին կամ վարձկաններին«Հրապարակ». Ի՞նչ լուրով է գալու Բագրատ ՍրբազանըՌուսները բոլոր կողմերից ճեղքում են, 5 կմ է մնացել մինչեւ Կուրախովոյի «կյանքի ճանապարհ». Ուկրաինացի ռազմական վերլուծաբան (Քարտեզ)Թրամփ` 53 տոկոս է, Հարիս՝ 47. ABC News կանխատեսումային հարթակ«Հրապարակ». Տիկնանց տառապանքն անուն ունի«Ժողովուրդ». Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում. Մելիքբեկյանին հեռացնելու որոշում կա՞«Փաստ». Ներթիմային նոր զարգացումներ«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական անձանց հետ մերձեցման երեկո է անցկացրել ռեստորանում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր«Փաստ». Գազի հոտն ուժեղ է, բայց դրանից էլ ավելի ուժեղ է Արևմուտքի կամ «քաղաքակիրթ աշխարհի» ցինիզմըՌուսական զորքերը գրավեցին Տրուդովոյեն և հարձակվեցին Կուրախովոյից հարավ գտնվող Ուսպենովկայի վրա. Ուկրաինացի զինվորականԵթե ​​Հարրիսը հաղթի, նա կդառնա ամենահակաքրիստոնեական նախագահը. ՊուշկովԿուրսկի մարզում արդեն ԿԺԴՀ-ի 11 հազար զինծառայող կա, իսկ Արևմուտքը լռում է. Զելենսկի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Էդուարդ Սպերցյանը` ՌՊԼ 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականում Մերիլին Մոնրոյի ուրվականը թափառում է հոլիվուդյան հյուրանոցումԱդրբեջանցի դեսպանը սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ դեսպանի կյանքի նկատմամբԻմ կյանքի, գուցե գունատ և երևակայեք հուզաթաթավ օրերից մեկն էր այսօրԻնչպես են կատուները օգնում տարբեր հիվանդությունների դեպքումՍերկևիլի օգտակար հատկություններըՄիխայիլ Միշուստինն ու Ալի Ասադովը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըԷդուարդ Սպերցյանի շքեղ գոլը տուգանայինից (տեսանյութ)Ցավոտ դաշտանից մինչեւ «տաբու» թեմաներ. Զրույց «Աստղիկ» բկ-ի մանկական գինեկոլոգի հետՀամացանցը ծաղրում է ԱվինյանինՄահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի եղբայրը. հոգեհանգիստը՝ վաղըԱրման Հովհաննիսյանի նոր հրապարակումը`աղջիկների հետ.որքան են մեծացել նրանքԵրբ, «Լոկոմոտիվը» մերժեց «Վերդերի» և «Սևիլիայի» առաջարկները, ես ոչ մի բառ չասացի. Տիկնիզյան6 օգտակար մթերք աշնան համար«Ռեալի» 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներըԻ՞նչ գույներով զարդարել 2025 թվականի տոնածառը (Photo)2018-2019 թ֊ին խոստանում էին, որ բուհերի կառավարման խորհուրդներում չպիտի լինեն քաղաքական կուսակցության կամ պաշտոններ զբաղեցնող անձինքԱդրբեջանի հետ երկաթգծերի վերագործարկման համար շինարարություն չկա, կան քննարկումներ. ՍանոսյանԵս ներողություն եմ խնդրում երևանցիներից այս դժվարությունների համար․ Ավինյան (տեսանյութ)Սիմոնյանը մանրամասներ հայտնեց Փաշինյան–Ալիև կազանյան հանդիպումից (տեսանյութ)Փեզեշքիանը Բաքվում կմասնակցի COP29-ինՔիմ Քարդաշյանը կրել է արքայադուստր Դիանայի խաչը, որը նա աճուրդում գնել է 200 հազար դոլարովԱրցախից ես՝ քոչվոր ես. վեճ դպրոցումՀետախուզվողից՝ հաջողակ․ ո՞վ է Աննա Հակոբյանի հետ ընթրիքին մասնակցած Վարդան ԱլեքսանյանըԱդրբեջանը սահմանափակումներ է մտցրել ԵՄ մի շարք երկրներից մթերքների ներմուծման նկատմամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top