Կուրսկի մարզում արդեն կա 11 հազար ԿԺԴՀ զինծառայող, իսկ Արևմուտքը լռում է, բողոքել է Զելենսկին իր երեկոյան ելույթում։
«Ռուսաստանի տարածքում` Կուրսկի մարզում արդեն 11 000 հազար: Մենք տեսնում ենք հյուսիսկորեացիների աճ և չենք տեսնում մեր գործընկերների արձագանքը»,- ասում է նա:
Նաև Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Սիրսկին զեկուցել է հարավային ճակատում ռուսական բանակի ակտիվության մասին։
Միայն թե Զելենսկին չի ասում, թե ինչի դեմ կարող է Արեւմուտքը վողոքել, եթե հյուսիսկորեացի զինվորներն այս պահին նույն Արեւմուտքի կողմից ճանաչված ՌԴ տարածքում են կռվում կամ պատրաստվում կռվել: ՌԴ-ն, որպես պետություն իրավունք ունի ցանկացած պաշտպանական պայմանագիր կնքել, ինչպես որ Արեւմուտքն է կնքել ՆԱՏՕ-ի պայմանագիրը, որով, օրինակ, ԱՄՆ-ին իրավունք է վերապահված իր զորքերին օգտագործել, ասենք, Լեհաստանի տարածքում:
ՄԻայն թե, եթե 11 000 հյուսիսկորեացի զինվոր Կուրսկում է, նշանակում է, որ Ռուսաստանը կարող է այդ կարգի զինվորականներ այդտեղից տեղափոխել ուկրաինական ճակատներ: Այսինքն, Զելենսկին վախենալու տեղ իրոք ունի: