Գրքի գողը գող չէ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա
ՅՈՒՆԵՍԿՕ- ից հայտնում են, որ Սալոմե Զուրաբիշվիլու ընտրություններին կիրառվող հայկական կարուսելը որոշել են գրանցել հայկական ոչ նյութական արժեքների շարքում։
**
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱԿ-ից հայտնում են, որ անդոնի շուրջ շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց,Նիկոլը նրան օգտագործելուց հետո որոշել է դեն նետել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ նրան օգտագործելուց հետո դեն նետելու իրավունքը պատկանում է ԼՏՊ-ԻՆ։
**
ԼԵՆԻՆԱԲԱՐ
(ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ՈՒ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ` ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՑ 19 ԱՐԺԵՔԱՎՈՐ ԳՐՔԵՐԻ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՐԵՆՑ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գրքի գողը գող չէ։
**
ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՐԳԸ
( ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԻԵԶԵՐՔ ԲԱՐՁՐԱՑԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԻ ՁԱԽՈՂՎԱԾ ԾՐԱԳՐԻ ԴԵՊՔՈՎ, ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԸ ՄՍԽԵԼՈՒ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Տիեզերք, տիեզերք, իմ երազ ու երգ,
Դոլարներդ ես պիտի գողանամ մեկ-մեկ...
**
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(ՔՊ ՆԻՍՏՈՒՄ ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻՆ «ԿԱՏՈԿԵԼ ԵՆ» ԼՈՒՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Պետական գնումների գործակալությունից հայտնում են, որ անհնազանդ ՔՊ-ականներին կատոկելու գործի տենդերը նույնպես շահել է Ալենի եղբայրը։