Էդուարդ Սպերցյանը` ՌՊԼ 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
ՍպորտWhoScored-ը ներկայացրել է ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաեւ «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։
Դարպասապահ․ Նիկիտա Մեդվեդեւ («Պարի Նիժնի Նովգորոդ»)։
Պաշտպաններ․ Գուստավո Մանտուան («Զենիթ»), Դիեգո Կոստա («Կրասնոդար»), Սոսլան Կագերմազով («Դինամո Մախաչկալա»), Դուգլաս Սանտոս («Զենիթ»)։
Կիսապաշտպաններ․ Մոհամեդ Բրաիմի («Ֆակել»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Արտյոմ Տիմոֆեեւ («Լոկոմոտիվ»), Անդրեյ Մոստովոյ («Զենիթ»)։
Հարձակվողներ․ Ջոն Կորդոբա («Կրասնոդար»), Ալեքսանդր Սոբոլեւ («Զենիթ»)։