Մերիլին Մոնրոյի ուրվականը թափառում է հոլիվուդյան հյուրանոցում
ՀասարակությունՀոլիվուդի լեգենդ Մերիլին Մոնրոյի ուրվականը թափառում է հոլիվուդյան հյուրանոցում։
Դերասանուհին, որը մահացել է 1962թ. 36 տարեկանում, ինչպես կարծում են՝ կասկածելի հանգամանքներում, իր կարիերայի սկզբում երկու տարի անցկացրել է Լոս Անջելեսի Hollywood Roosevelt հյուրանոցում։
Այժմ նշվում է, որ նրա ոգին վերադարձել է հյուրանոց։
Երգչուհի Բրոկարդը (Brocarde), որը հավաստիացնում է, որ տեսել է Մերիլինի ուրվականը լողավազանի մոտ, ինսթագրամի իր օգտահաշվում գրել է. «Շատ էքստրասենսներ ինձ ասել են, որ Roosevelt հյուրանոցը լիքն է պարանորմալ էներգիայով։ Այս տարիներին ես լսել եմ բազմաթիվ լուրեր այն մասին, որ էքստրասենսները տեսել են Մերիլինի ուրվականը, բայց ես կարծում էի, որ դա քիչ հավանական է, ուստի ցնցվեցի, երբ դա տեղի ունեցավ։ Ինձ այլեւս ոչինչ չի զարմացնում»։
«Մերիլինը հյուրանոցում ապրել է երկու տարի, եւ հյուրանոցում է տեղի ունեցել «Օսկար» մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին արարողությունը, ուստի շատերը նրան տեսել են Blossom պարահանդեսների սրահում։ Դա հիանալի տեղ է, որպեսզի տեսնես հոլիվուդյան թագավորական ընտանիքի ուրվականներին»։