Ադրբեջանցի դեսպանը սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ դեսպանի կյանքի նկատմամբ
Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել Բրյուսելում այլ դիվանագիտական ներկայացուցչություններին այն բանից հետո, երբ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ ադրբեջանցի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել իրեն։ Այս մասին գրում է politico.eu-ն։
Անցյալ շաբաթ դեսպանների շրջանում տարածված նամակում, որին ծանոթացել է POLITICO-ն, նշվում է, որ Տիգրան Բալայանը «բանավոր հարձակման եւ ահաբեկման» է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովի կողմից, որը «ակնհայտ սպառնալիքներ է հնչեցրել նրա կյանքի նկատմամբ»:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Թանգլա հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպել էր Թուրքիայի դեսպանատունը երկրի ազգային օրվա առթիվ:
Սա առաջին միջոցառումն էր, որին Հայաստանի դեսպանատունը հրավիրվել էր Անկարայի աջակցությամբ՝ 2020թ. պատերազմից հետո