Իմ կյանքի, գուցե գունատ և երևակայեք հուզաթաթավ օրերից մեկն էր այսօր
Արցախցի մեր հայրենակից, փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը գրում է.
Չգիտեմ , թե ինչպես բնութագրեմ այսօրվա դեպքը, որի մեջ վստահաբար համոզված եմ խորը տրտմություն կունենան կարդացողները։Երևի իմ կյանքի , գուցե գունատ և երևակայեք հուզաթաթավ օրերից մեկն էր։ Բայց շտապեմ կիսվել ՁԵԶ հետ իմ վշտակեզ ու պարծանքի տոգորումներով և ապրումներով։Դատական նիստից հետո, որոշեցի երթուղային ավտոբուսով մեկնել իմ մեքենայի մոտ։Կանգառում ճերմակած մազերով մոտ 60 տարեկան, երկու պայուսակներով մտնում էր ներս։Ներսից նկատեցի , որ այդ կնոջ հոգու մեջ կրակով համակված բուռն զգացում կա։Դիմացին կանգնած էր մի տղամարդ, ով անգամ չօգնեց խռովքով հոգին լեցուն ճերմակած կնոջը օգնել, իսկ առաջին նստարանին նստած թուխ շալով ՏԻԿԻՆԸ ,ով նույն տարիքին էր կռացավ օգնել սուգով լի կնոջը։Բայց տիկինը , որից շռայլորեն սքանչություն էր բուրում, բարձրացավ և նստեց թուխ շալով պսակված /ցավագին / կնոջ մոտ։Ինձ հաճելի թվաց , երբ տեսա վարորդի դեմքը, ով պարզապես պապանձվել էր տեսարանից, և հատկապես այն բանից, որ վարորդը զայրացած էր , որ այդ տղամարդը նույնիսկ չփորձեց օգնել հոգին կիզող կնոջը։Երկու սքանչելի տիկին կողք-կողքի նստեցին։Թուխ շալով տիկինը հարցրեց,բան չի պատահել ,գուցե ջուր տանք ՝ նայելով վարորդին։Ոչ շնորհակալ եմ , ջուրը չի մեղմում։Որտեղից եք ասաց թուխ գլխակապով կինը։Ղարաբաղից եմ ։Ինչ է պատահել ։Էլ ինչ պետք է պատահի, դրանից էլ ավելի սև օրեր, ղարաբաղի քնքուշ բառբառով, շրթերի դողով պատասխանեց Ղարաբաղցի տիկինը։Մի տեսարան էր,որ ամբողջ երթուղու ուղևորները ապշած դիտում էին երկու սքանչագեղ կանանց։Եվ ինչ, Հայաստանցի տիկինը հարցրեց ինչ է պատահել,ինչով կարող եմ զորավիգ լինել։Ղարաբաղցին պատասխանեց, միակս, հարսս, թոռնիկներս որոնց միջոցով հաղորդակցվում եմ անմահացած որդուս հետ, աշխատանք չի գտնում,իսկ իմ թոռնիկները արտասվում են, հորն են ուզում,ով մահացել է 23 թվականի սեպտեմբերին ։Իսկ ես միայնակ եմ, ամուսինս զոհվել է 1994 թվականի մայիսին ,պատերազմի ավարտից երկու օր առաջ։Թուխ շալով տիկինը շրջվեց և ամուր գրկեց Ղարաբաղցու կնոջը , ասելով ,իմ թոռնիկը ևս անմահացել է Արցախում։Նրանք երկուսում պինդ, բայց նաև տխրությամբ գգվեցին միմիանց և այդպես մինչև հաջորդ կանգառ։Դա պարզապես թախիծ չէր միայն, փշրանք դարձնող հոգու արյան լաց։Իսկ երբ իջա տրանսպորտից ,տխրության հետ մեկտեղ, նաև հպարտություն զգացի , որ կա փոխադարձ հարգանք վշտատեր մարդկանց միջև։Շնորհակալ եմ այդ երկու կանաց ։Նրանք ինձ շատ բան տվեցին։