Սերկևիլի օգտակար հատկությունները
ՀասարակությունՍերկևիլն աշնանը հասունացող միրգ է, որը հայտնի է իր բուժական հատկություններով, որի համար օգտագործվում է պտուղը, սերմերը։ Այն կարելի է պահպանել մինչև փետրվար ամիս։ Թարմ վիճակում սերկևիլը հազվադեպ են օգտագործում։ Առավել հաճելի է օգտագործման համար եփած սերկևիլը։
Սերկևիլի հյութը շատ օգտակար է, որը պարունակում է գլյուկոզա, ֆրուկտոզա, կիտրոնաթթու, պեկտին, երկաթի աղ, կալիում, ֆոսֆոր և կալցիում: Պտուղները հարուստ են A, B, C, E և PP վիտամիններով:
Այն հաճախ է օգտագործվում ավանդական բժշկության մեջ, քանի որ ունի հակաբորբոքային հատկություններ։ Սերկևիլը օգտակար է մարսողական համակարգի աշխատանքի համար, որի համար խորհուրդ է տրվում խմել մրգի սերմերից պատրաստված հեղուկը։
Սերկևիլն օգնում է աղիների մաքրմանը, կանխում է բորբոքային պրացեսները։ Այն պայքարում է նաև լարվածության ու սթրեսի դեմ։