Երբ, «Լոկոմոտիվը» մերժեց «Վերդերի» և «Սևիլիայի» առաջարկները, ես ոչ մի բառ չասացի. Տիկնիզյան
Սպորտ
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանըն արձագանքել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մոսկովյան ակումբից հեռանալու մասին լուրերին։
«Վերջին երեք տրանսֆերային պատուհանների ընթացքում «Լոկոմոտիվն» ինձ համար երեք առաջարկ է ստացել, երկուսը Եվրոպայից էին, մեկը՝ ռուսական ակումբից։ Երբ, ակումբը հրաժարվեց «Վերդերից» և «Սևիլիայից», ես ոչ մի բառ չասացի։ Քանի որ ես մեծ հարգանքով եմ վերաբերվում ղեկավարությանը և մարզչական շտաբին: Ես պաշտպանում եմ նրանց դիրքորոշումը։ Ինչպես ասում են՝ եթե մերժում ես, առաջարկիր։ Սպասում եմ և իսկապես հույս ունեմ, որ նոր պայմանագրի շուրջ երկխոսություն կլինի։ Աստված տա, որ ամեն ինչ լավ լինի»,- Metaratings.ru-ին տված հարցազրույցում ասել է Տիկնիզյանը։