6 օգտակար մթերք աշնան համար
Հասարակություն1. Խնձոր
Խնձորը մեծ քանակությամբ մանրաթելեր եւ օրգանիզմի համար օգտակար պեկտին է պարունակում: Այս մրգի մեջ նաեւ ֆլավոնիդ կա, որի շնորհիվ թթվածինն ավելի արագ է թոքեր հասնում:
2. Ծաղկակաղամբ
Այս բանջարեղենի օգտագործումը բարելավում է մարսողական եւ սիրտ-անոթային համակարգերի, ինչպես նաեւ լյարդի աշխատանքը: Հետազոտությունը ցույց է տվել, որ շաթաբական երեք անգամ ծաղկակաղամբ օգտագործող մարդկանց մոտ նյութափոխանակությունը բարելավվում է:
Ցածր կալորիականությամբ այս բանջարեղենը մեծ քանակությամբ մանրաթելեր եւ հակաօքսիդանտներ է պարունակում: Շաղգամով խավարտն ավելի օգտակար է, քան, օրինակ, կարտոֆիլը:
4. Դդում
Չափազանց օգտակար այս մթերքը մենք այնքան էլ հաճախ չենք ներառում մեր սննդակարգում: Բայց հարկ է հիշել, որ այն մեծ քանակությամբ վիտամիններ եւ միկրոտարրեր է պարունակում, մասնավորապես՝ կալիում:
5. Սունկ
Օրգանիզմին նաեւ D վիտամին է անհրաժեշտ, որը պարունակում են սնկերը: Այն անհրաժեշտ է բոլոր համակարգերի նորմալ աշխատանքի համար, մասնավորապես իմունային:
6. Նուռ
Նռան հյութը վիտամինային ռումբ է օրգանիզմի համար: Դրա հետ միասին մենք մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ ենք ստանում, ինչի արդյունքում չենք հիվանդանում, քանի որ օրգանիզմն ավելի կայուն է դառնում վնասակար բակտերիաների եւ վիրուսների հանդեպ: