Ադրբեջանի հետ երկաթգծերի վերագործարկման համար շինարարություն չկա, կան քննարկումներ. Սանոսյան
ՀասարակությունՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն, այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ապաշրջափակման համատեքստում երկաթգծի վերագործարկման հարցերին:
«Խոսքը Մեղրիի երկաթգծի, Երասխի հատվածի, Իջևանի հատվածի երկաթգծի մասին է. այսինքն՝ այն ենթակառուցվածները, որոնք եղել են և հիմա չեն գործում, դրանց վերագործարկման հնարավորությունների մասին է խոսքը»,- նշեց նա:
Հարցին, թե առաջին փուլում կա՞ կոնկրետ երկաթգիծ, որը առավել իրատեսական է համաձայնեցնել առաջին փուլում՝ Սանոսյանը պատասխանեց. «Տարբերություն, կարծում եմ, չկա: Աշխատանքները, իհարկե, տարբեր են, բայց Մեղրիի հատվածում աշխատանքը ենթադրում է աշխատանք Երասխում, և ենթադրում է որպես համակարգ ավելի մեծ կապ ու հնարավորություն Իրանի մասով, թե արդեն Ադրբեջանի և Կարսի ու Գյումրիի մասով՝ նաև Թուրքիայի հետ:
Դիտարկմանը, թե այս ամենը միայն քննարկումների՞ մակարդակում են, թե կան նաև գործնական քայլեր՝ Սանոսյանը պատասխանեց, որ եթե խոսքը շինարարության մասին է, ապա շինարարություն չկա, կան քննարկումներ։