91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի կոմպոզիտոր և պրոդյուսեր Քուինսի Ջոնսը
Հասարակություն91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի կոմպոզիտոր և պրոդյուսեր Քուինսի Ջոնսը: Նա հայտնի է որպես «Գրեմմի» 79-ակի հավակնորդ և եղել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի, «Օսկար» կինոմրցանակի, «Էմմի» հեռուստամրցանակի և «Թոնի» թատերական մրցանակի արժանացած մարդկանց ցուցակում։
Ջոնսը պատմության մեջ ամենավաճառվող երաժշտական ալբոմի ՝ Մայքլ Ջեքսոնի Thriller-ի պրոդյուսերն է: Նա աշխատել է Ֆրենկ Սինատրայի, Ռեյ Չարլզի, Դինա Վաշինգտոնի, Արետա Ֆրանկլինի հետ:
Իր կարիերայի 70 տարիների ընթացքում Ջոնսը աշխատել է երաժշտության գրեթե բոլոր ուղղություններով ՝ ջազ, բլյուզ, գոսպել, սոուլ, ֆանկ, R&B, դիսկո, ռոք և ռեփ: 1964 թվականին Ջոնսը դարձել է առաջին աֆրոամերիկացին, որը պարտիտուր է գրել հոլիվուդյան խոշոր ֆիլմի համար: