140 միլիոն ռուբլի. ՌԴ-ում կաշառքի համար ձերբակալվել է «Ռոսգվարդիա»-ի լոգիստիկայի պետի տեղակալը
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնությունում կաշառքի համար ռազմական դատարանի կողմից ձերբակալվել է «Ռոսգվարդիա»-ի լոգիստիկայի պետի տեղակալ գեներալ-մայոր Միրզա Միրզաևը, գրում է ՏԱՍՍ-ը։
Քննիչների խոսքով՝ նա արագ հավաքվող շենքերի մոդուլների մատակարարից պահանջել է 480 միլիոն ռուբլի արժողությամբ պայմանագրի գրեթե 30 տոկոսը՝ 140 միլիոն ռուբլին, իրեն տալ՝ սպառնալով խզել պայմանագիրը, եթե գումարը չստանա։
Գումարը ստանալուց հետո Միրզա Միրզաևին բերման են ենթարկել։ Mash-ի տեղեկություններով՝ գեներալ-մայորը ձերբակալվել է մինչև 2025 թվականի հունվարի 2-ը։ Սա պաշտոնապես չի հաստատվել։