Ովքե՞ր տրանսպորտից օգտվելիս կունենան զեղչային համակարգ․ Ավինյանը փակագծեր բացեց (տեսանյութ)
ՀասարակությունԵրևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե նոյեմբերի առաջին օրերի ցուցանիշները ցույց տվեցին, որ միասնական տոմսային համակարգի ընկալումը երևանցիների մոտ կա, «հասկանում են՝ այն ինչի մասին է»։
«Բոլոր խնդիրներով հանդերձ՝ այս համակարգը միանշանակ էն ուղղությունն է, որ այլընտրանք չունի, ընդհանուր առմամբ այն օգտագործման առումով բարդ չէ, քանի որ նաև վճարման մեթոդներն են բազմազան, ամեն մեկը իրեն հարմար մեթոդը կգտնի, բայց որ ամենակարևորն է, շուտով ավագանու նիստերից մեկին պետք է անդրադառնանք նաև արտոնյալ խմբերին, այն խմբերին, որ պետք է ունենան զեղչային համակարգ տրանսպորտից օգտվելիս՝ դա վերաբերում է և ավտոբուսներին, և մետրոպոլիտենին, և տրոլեյբուսներին, լինելու են և դպրոցականներ, և թոշակառուներ, և հատուկ խմբեր, որոնք դրա կարիքը ունեն։ Այս դեպքերում մենք նմանատիպ զեղչային համակարգը կիրառելու ենք այն մարդկանց նկատմամբ, որ իրապես դրա կարիքը ունեն»,- ասաց քաղաքապետը։