Մեդվեդևը սխալ է անվանել այն կարծիքը, թե Ռուսաստանիը միջուկային զենքով չի պաշտպանվելու
ՄիջազգայինԱՄՆ ղեկավարությունը սխալվում է՝ կարծելով, որ Ռուսաստանի իշխանությունները երբեք չեն հատի որոշակի սահման միջուկային զենքի կիրառման հարցում, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
RT-ին տված հարցազրույցում Մեդվեդևն ասել է, որ «ոչ մի պետություն չի պահպանվի», եթե մոլորակի վրա կյանքը անբնակելի դառնա»։
«Ի՞նչ է, նրանք այնտեղ կնստեն բունկերում և կտեսնե՞ն, որ միջուկային ձյուն է ընկնում վերևից»,- ասաց նա։
«Սխալն այլ բան է: Սխալն այն է, որ նրանք, լինելով ոչ այնքան լուսավոր մարդիկ, չգիտես ինչու կարծում են, որ ռուսները երբեք չեն անցնի որոշակի սահման։ Նրանք սխալվում են։
Եթե մենք խոսում ենք մեր պետության գոյության մասին, ինչի մասին բազմիցս հայտարարել է մեր երկրի նախագահը, այդ մասին խոսել է ձեր խոնարհ ծառան, ասել են ուրիշները, բնականաբար, մենք ուղղակի ընտրություն չենք ունենա»,- ասել է Մեդվեդևը։