Ռուսաստանում կալանավորել են եւս մեկ կաշառակեր գեներալի
ՄիջազգայինՄոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ռուսաստանի գվարդիայի լոգիստիկայի պետի տեղակալ գեներալ-մայոր Միրզա Միրզաևին։
Ըստ մեղադրանքի, ռուսական գվարդիայի նյութատեխնիկական ապահովման պետի տեղակալ, գեներալ-մայոր Միրզա Միրզաևը 140 միլիոն ռուբլի է պահանջել հավաքովի շենքերի մոդուլների մատակարարից: Հակառակ դեպքում, նա գործարարներին սպառնացել է խզել 480 միլիոնանոց պայմանագիրը, եթե գումարն իրեն չփոխանցեն։
Միջնորդը, ով պետք է վերցներ գումարը ու հանձներ գեներալ-մայորին, իրավապահները բռնել էին «տաք հետքով»։ Նրանից հետո ձերբակալվել է ինքը՝ Միրզաևը։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը մինչև 2025 թվականի հունվարի 2-ը։