Ինչ է սպասում ԵՄ-ն` Թրամփի հաղթանակի դեպքում. The Washington Post
ՄիջազգայինԵվրամիության երկրները պատրաստվում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կարող է փոխվել, եթե Դոնալդ Թրամփը հաղթի գալիք նախագահական ընտրություններում։
The Washington Post-ի հոդվածում նշվում է, որ այս դեպքում Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները խոստովանում են, որ կարող է տեղի ունենալ «տրանսատլանտյան հարաբերությունների խզում»։
«Ուկրաինայի հարցում Սպիտակ տան հնարավոր վերակողմնորոշումից պաշտպանվելու համար եվրոպացի պաշտոնյաները փորձեցին առաջ մղել օգնության փաթեթները մինչև նոյեմբերի ընտրությունները», - ասվում է նյութում:
Հրատարակությունը հայտնել է նաև, որ ՆԱՏՕ-ի նոր հրամանատարությունը Պենտագոնի հետ միասին այժմ համակարգում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։