ՇՏԱՊ.Հայաստանի օգտատերերը թիրախի տակ են. Ահազանգում է հայտնի տեղեկատվական անվտանգության փորձագետը
ԹեմաՀայտնի Տեղեկատվական անվտանգության փորձագետ, Friend ընկերության ղեկավար Արսեն Լեւոնյանը ահազանգում է. WhatsApp-ի միջոցով կիբեռհարձակումներ. Հայաստանի օգտատերերը թիրախի տակ են
Վերջին շրջանում Հայաստանում WhatsApp օգտագործող օգտատերերը հաճախակի են ստանում կասկածելի զանգեր և հաղորդագրություններ արտերկրյա համարներից, մասնավորապես՝ +212 (Մարոկկո) կամ +256 (Ուգանդա) կոդերով։ Կիբեռհանցագործները, օգտվելով WhatsApp-ի որոշակի խոցելիություններից, մուտք են գործում օգտատերերի տվյալներին և փորձում են խաբեությամբ կորզել անձնական կամ ֆինանսական տեղեկություններ։
Այս զանգերը և հաղորդագրությունները հաճախ անհատականացված են և նպատակ ունեն ներգրավելու օգտատերերին վտանգավոր զրույցների մեջ՝ շահելով նրանց վստահությունը և վերջապես կորզելով զգայուն տվյալներ։
Ինչպես պաշտպանվել WhatsApp-ի միջոցով հարձակումներից
1) Անտեսեք և արգելափակեք կասկածելի համարները՝ հատկապես եթե դրանք ունեն +212 կամ +256 կոդ:
2) Թարմացրեք ձեր WhatsApp-ը՝ խոցելիություններից պաշտպանվելու համար:
3) Օգտագործեք երկփուլային վավերացում՝ հավելվածի անվտանգությունը բարձրացնելու համար:
4) Չտրամադրեք անձնական կամ ֆինանսական տվյալներ անծանոթ կամ կասկածելի անձանց: