Մոլդովայում Մայա Սանդուն ավելի քան 55 տոկոսով հայտարարվել է հաղթող
ՄիջազգայինՄոլդովայի նախագահական ընտրություններում գործող արեւմտյան մանկլավիկ Մայա Սանդուն ավելի քան 55 տոկոսով հայտարարվել է հաղթող:
Այդ «հաղթանակի» իրական պատկերը սա է: Ձայների մինչեւ 90 տոկոսի հաշվաչկի ժամանակ մշտական առաջատարը Ստոյանոգլոն էր: Ավելին, բուն Մոլդովայի տարածքում արձանագրությունների 100%-ի հաշվարկով հաղթել է Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ ձայների 51,19%-ով։
Դրանից հետո եկան, Սանդուի օգտին գումարվեցին եվրոպական երկրների քվեարկության արդյունքները, որոնք, բնական է, Սանդուի օգտին էին եւ ընդդիմության կողմից բացարձակ անբերահսկելի:
Փոխարենը, Ստոյանոգլոյի հաղթանակը կարող էին ապահովել տուսաստանավնակ Մոլդովայի մոտ 500 հազար քաղաքացիները: Բայց այստեղ ուղարկվել էր 10 հազար քվեաթերթիկ, որոնք դեռ ընտրությունները չավարտված վերջացան:
Ահա, նման մասշտաբային եւ աննախադեպ խախտումների արդյունքում Սանդուն հռչակվեց հաղթող, եւ եվրոպական «դեմոկրատները», դեռ անգամ հաշվարկը չվերջացած, բետվեցին շնորհավորելու:
Իսկ որ սա կարող է Մոլդովայի համար դատավճիռ դառնալ, ի սկզբանե կանխատեսում էին մոլդովական գրեթե բոլոր վերլուծական աղբյուրները: