«Ժողովուրդ». Բիզնեսմենների «աքիլլեսյան գարշապարը». Աննա Հակոբյանի հետ ընթրիքին քրգործերով անցնող բիզնեսմեններ են եղել «Հրապարակ». Ի՞նչ լուրով է գալու Բագրատ Սրբազանը Ռուսները բոլոր կողմերից ճեղքում են, 5 կմ է մնացել մինչեւ Կուրախովոյի «կյանքի ճանապարհ». Ուկրաինացի ռազմական վերլուծաբան (Քարտեզ) Թրամփ` 53 տոկոս է, Հարիս՝ 47. ABC News կանխատեսումային հարթակ «Հրապարակ». Տիկնանց տառապանքն անուն ունի «Ժողովուրդ». Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում. Մելիքբեկյանին հեռացնելու որոշում կա՞ «Փաստ». Ներթիմային նոր զարգացումներ «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական անձանց հետ մերձեցման երեկո է անցկացրել ռեստորանում «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր «Փաստ». Գազի հոտն ուժեղ է, բայց դրանից էլ ավելի ուժեղ է Արևմուտքի կամ «քաղաքակիրթ աշխարհի» ցինիզմը

«Ո՞վ է «ՔՊ» Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանը․ Մաս 2». Արա Մելիքջանյան

Միջազգային

Շիրակի նախկին մարզպետ, նախկին ՔՊ-ական պատգամավոր Արա Մելիքջանյանը շարունակում է բացահայտումներ անել Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական  թեկնածու Կարեն Սարուխանյանի վերաբերյալ: Նա իր ֆեյսբուքյան էջում «Ո՞վ է «ՔՊ» Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանը․ Մաս 2» վերտառությամբ գրառում է կատարել:

«2018թ «հեղափոխությունից» հետո ժողովրդավարությունը՝ որպես դրոշակ սարքած «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը լծվեց պետական համակարգի «իբր» առողջացմանը։ Սակայն, հաշվի առնելով նորաթուխ կուսակցության առաքիչ, վարսահարդար, լրագրող և այլ ոչ պրոֆեսիոնալ թիմն՝ ամեն ինչ ստացվեց հակառակ կերպ։ «Հեղափոխական» իշխանությունը սկսեց իրեն ենթարկեցնել սկզբում պետական կառավարման համակարգը և ապա տեղական ինքնակառավարման մարմինները։ 2018թ «հեղափոխությունից» հետո քաղաքական հետապնդման և իշխանազավթման կատարյալ օրինակ է Անի խոշորացված համայնքը։ Անի խոշորացված համայնքի ղեկավար էր հանդիսանում ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանն, ով պաշտոնավարում էր երկար տարիներ։ Անի համայնքի խոշորացումից հետո ընտրությունների արդյունքում վերջինս վերընտրվեց, բայց այս անգամ՝ որպես Անի խոշորացված համայնքի ղեկավար, իսկ Անի համայնքի մեջ մտնում է 17 բնակավայր։ http://shirak.mtad.am/about-communities/578/ «Հեղափոխական» մարզպետ Կարեն Սարուխանյանն արդեն սովորության համաձայն կանչում էր համայնքների ղեկավարներին և ներկայացնելով, որ այլևս երկրում բան է փոխվել, կոչ անում աշխատել իրենց հետ։ Դե համայնքների ղեկավարներն էլ այդ թվում Արտակ Գևորգյանն իր պատրաստակամությունն էր հայտնել համագործակցել իշխանությունների հետ ու անել ամեն ինչ, որ դուր գա վերջիններիս։ 

Ակնհայտ փնթի վարքագծով Կարեն Սարուխանյանը՝ վերևների հանձնարարությամբ, լծվեց Անի խոշորացված համայնքի ղեկավարի դեմ կոմպրոմատներ հավաքելու ու սուտ, հորինված խնդիրներով դիմումների ներհոսք ապահովելուն՝ դեպի Շիրակի մարզպետարան։ Ես համակարգում էի 2 ոլորտ՝ Շիրակի մարզի Զարգացման ծրագրերի, ինչպես նաև Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների ոլորտները։ Մարզպետարանները՝ որպես Տարածքային կառավարման ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմին, նաև պետք է ապահովեին համայնքների բնականոն աշխատանքը։ Բոլոր ստացված գրությունները՝ որպես ոլորտը համակարգող փոխմարզպետ, ես էի ստանում և ինձ հատուկ գործելաոճի համաձայն, անպայման հետամուտ էի լինում դիմումների ընթացքներին՝ հատ առ հատ։ Անի համայնքից մի քանի շինծու գրությունների հետքով՝ ես և ՏԻՄ վարչության պետ Անտոնյան Արամը մեկնեցինք Անի խոշորացված համայնք՝ տեղում ծանոթանալու խնդրին։ Դիմումատուներին անձամբ եմ զանգել ու խնդրել գալ քննարկման Համայնքի ղեկավարի մոտ, որպեսզի առկա խնդիրն ավելի օբյեկտիվ և արագ կարողանանք լուծել։ Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ իբր ավագանու նիստի մասին չի իրազեկել համայնքապետարանը և մի քանի որոշումներ էլ անօրինական են եղել։ Արդյունքում՝ տեղում պարզ դարձավ, որ նման խնդիր չկա ու չի եղել։ Հետո նույն այդ մի քանի ակտիվ գրություն գրողներին տեսա Կարեն Սարուխանյանի աշխատասենյակում, որն արդեն ազդակ էր այն մասին, որ գրությունները շինծու են ու նպատակ ունեն ուշադրությունը սևեռել համայնքի ուղղությամբ։ 

2018թ հոկտեմբեր ամիսն էր, երբ իբր սկսվեցին Մարալիկ համայնքի անհնազանդության ակցիաները, որոնց արդյունքում մի խումբ փակեց համայնքապետարանի վարչական շենքը՝ կաթվածահար անելով համայնքապետարանի բնականոն աշխատանքը։ Ամբողջությամբ պարալիզացվեցին համայնքի աշխատանքներն, իսկ խոշորացման արդյուքնում բոլոր 17 բնակավայրերի բնակիչներին առնչվող հարցերը լուծվում էին միայն համայնքապետարանում։ Որին ի պատասխան, համայնքի ղեկավարը աշխատակազմի և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների հետ միասին փակել էին Գյումրի-Երևան Մ1 միջպետական ճանապարհը։ https://www.shantnews.am/news/view/169661.html Ինձ ՏԻՄ վարչության պետը ներկայացրեց տեղի ունեցող իրավիճակը և ես գնացի Կարենի մոտ՝ հասկանալու, թե ինչպես է վերջինս տեսնում հանգուցալուծումը։ Վերջինս շատ հանգիստ ու նաև իրեն բնորոշ վախկոտությամբ չգիտեր, թե ինչպես վարվել, քանի որ իրենք չէին նախատեսել , որ Արտակ Գևորգյանը կգնա այդպիսի քայլերի։ Կարենին ասացի, որ ինքն է մարզպետը ու ինքը պետք է գնա խնդիրը լուծելու, քանի որ համայնքի աշխատանքը կաթվածահար է եղել, իսկ մարզպետարանն իրավունք չունի անտարբեր լինելու տիրող իրավիճակի նկատմամբ։ Վերջինս և մյուս փոխմարզպետները հրաժարվեցին գնալ և ես որոշում կայացրի ՏԻՄ վարչության պետի հետ մեկնել Մարալիկ։ Մարալիկում հանդիպեցի 2 կողմերի հետ, բայց իմ խնդիրն էր ապահովել համայնքապետարանի բնականոն աշխատանքը, ինչպես նաև կողմերի հետ բանակցելու արդյունքում բացել Մ1 միջպետական ճանապարհը։ Ես հանդիպեցի համայնքապետարանը փակած խմբի հետ՝ իրենց հորդորելով մի սեղանի շուրջ նստել ու խոսել՝ հասկանալու ելքերը և իրենց բողոքի ակցիան այլ ֆորմատով շարունակելու, բայց այս ամենին ի պատասխան հնչեց կատեգորիկ պատասխան, իսկ Արտակ Գևորգյանի հետ խոսելու արդյունքում՝ վերջինս համաձայնեց բացել Մ1 ճանապարհը։ Անցավ մի քանի օր և համայնքապետ Արտակ Գևորգյանը ստիպված էր, իր աշխատակազմի հետ միասին, արտագնա–շրջիկ աշխատել 17 բնակավայրերում՝ ապահովելով համայնքի բնականոն աշխատանքը։ Երևանում խորհրդակցության էինք ու ետ դարձի ճանապարհին նույն ծառայողական մեքենայով ես ու Սարուխանյան Կարենը հասանք Մարալիկ։ Վերջինս զանգեց ինչ-որ մեկին ու ինձ ասաց, որ այնտեղ «ՔՊ» կուսակցության գրասենյակ գնանք իրենց ակտիվին տեսնենք ու հետո վերադառնանք Գյումրի։ Գիշերվա ժամը մոտավորապես 22։00-23։00 էր։ Ես ասացի, որ ներս չեմ մտնի, քանի որ կուսակցական չեմ ու ինձ առավել ևս չի հետաքրքրում՝ ինչ են խոսելու։ Դրսում կանգնած էի ու գրասենյակ սկսեցին գալ այն մարդիկ, ովքեր կաթվածահար էին արել համայնքապետարանի աշխատանքը։ Ես ներս մտա ու արդեն խոսակցությունը գնում էր այն ֆորմատով, որ պետք է կտրուկ քայլերի անցնել, որպեսզի հնարավորինս շուտ հրաժարական տա Արտակ Գևորգյանը։ Կարենը նաև խոսում էր, որ դատախազ Կարենի հետ ինքը կաշխատի Արտակի վրա կոմպրոմատ և ազդեցության լծակ գտնելու ուղղությամբ, իսկ իրենց մնում էր մի պարզ բան՝ ստաբիլ ցույցերի միջոցով համայնքապետարանի աշխատանքները կաթվածահար պահել։ Դուրս գալուց հետո ես հարցրի վերջինիս, որ փաստորեն կազմակերպված էր այս ամենն, այլ ոչ թե ինքնաբուխ, ինչին ի պատասխան վերջինս նշեց, որ պետք է հնարավորինս ազատվենք ՀՀԿ-ական, Դաշնակ և այլ կուսակցական համայնքների ղեկավարներից։

2018թ նոյեմբերի վերջին, ես զանգեցի Արտակ Գևորգյանին ու հանդիպում խնդրեցի վերջինիս հետ։ Հանդիպման ժամանակ ես հարցրեցի, թե ինչպե՞ս է տեսնում իր համայնքի ճգնաժամի լուծումը, ինչին ի պատասխան նա նշեց, որ խնդիր չկա և, որ Կարենն իրեն կանչել է ու խոսել է իր հետ, որ եթե համապատասխան ձայներ ապահովի իր օգտին, ապա այդ ցույցերը կդադարեն ու ինքն այլևս խնդիր չի ունենա։ Ես իրեն հորդորեցի չանել ու պայքարել մինչև վերջ, քանի որ իրենք դուրս են եկել ոչ թե իր դեմ, այլ համայնքի բնակչության ազատ կամարտահայտմանը, քանի որ մի քանի ամիս առաջ է վերջինս ընտրվել համայնքի ղեկավար։ Ընտրություններից հետո ոչինչ էլ չփոխվեց ու նույն ճնշումներն ավելի շատացան Արտակ Գևորգյանի նկատմամբ։

Սա դրվագ է Անի համայնքի ազատ կամարտահայտման խոչընդոտման վերաբերյալ։ Իսկ ի՞նչ է սպասվում Գյումրիին․․.»,- գրել է նա:





«Ժողովուրդ». Բիզնեսմենների «աքիլլեսյան գարշապարը». Աննա Հակոբյանի հետ ընթրիքին քրգործերով անցնող բիզնեսմեններ են եղելՆինձյա կամ «նինջա» անվանում էին կին գործակալներին կամ վարձկաններին«Հրապարակ». Ի՞նչ լուրով է գալու Բագրատ ՍրբազանըՌուսները բոլոր կողմերից ճեղքում են, 5 կմ է մնացել մինչեւ Կուրախովոյի «կյանքի ճանապարհ». Ուկրաինացի ռազմական վերլուծաբան (Քարտեզ)Թրամփ` 53 տոկոս է, Հարիս՝ 47. ABC News կանխատեսումային հարթակ«Հրապարակ». Տիկնանց տառապանքն անուն ունի«Ժողովուրդ». Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում. Մելիքբեկյանին հեռացնելու որոշում կա՞«Փաստ». Ներթիմային նոր զարգացումներ«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական անձանց հետ մերձեցման երեկո է անցկացրել ռեստորանում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր«Փաստ». Գազի հոտն ուժեղ է, բայց դրանից էլ ավելի ուժեղ է Արևմուտքի կամ «քաղաքակիրթ աշխարհի» ցինիզմըՌուսական զորքերը գրավեցին Տրուդովոյեն և հարձակվեցին Կուրախովոյից հարավ գտնվող Ուսպենովկայի վրա. Ուկրաինացի զինվորականԵթե ​​Հարրիսը հաղթի, նա կդառնա ամենահակաքրիստոնեական նախագահը. ՊուշկովԿուրսկի մարզում արդեն ԿԺԴՀ-ի 11 հազար զինծառայող կա, իսկ Արևմուտքը լռում է. Զելենսկի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Էդուարդ Սպերցյանը` ՌՊԼ 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականում Մերիլին Մոնրոյի ուրվականը թափառում է հոլիվուդյան հյուրանոցումԱդրբեջանցի դեսպանը սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ դեսպանի կյանքի նկատմամբԻմ կյանքի, գուցե գունատ և երևակայեք հուզաթաթավ օրերից մեկն էր այսօրԻնչպես են կատուները օգնում տարբեր հիվանդությունների դեպքումՍերկևիլի օգտակար հատկություններըՄիխայիլ Միշուստինն ու Ալի Ասադովը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըԷդուարդ Սպերցյանի շքեղ գոլը տուգանայինից (տեսանյութ)Ցավոտ դաշտանից մինչեւ «տաբու» թեմաներ. Զրույց «Աստղիկ» բկ-ի մանկական գինեկոլոգի հետՀամացանցը ծաղրում է ԱվինյանինՄահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի եղբայրը. հոգեհանգիստը՝ վաղըԱրման Հովհաննիսյանի նոր հրապարակումը`աղջիկների հետ.որքան են մեծացել նրանքԵրբ, «Լոկոմոտիվը» մերժեց «Վերդերի» և «Սևիլիայի» առաջարկները, ես ոչ մի բառ չասացի. Տիկնիզյան6 օգտակար մթերք աշնան համար«Ռեալի» 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներըԻ՞նչ գույներով զարդարել 2025 թվականի տոնածառը (Photo)2018-2019 թ֊ին խոստանում էին, որ բուհերի կառավարման խորհուրդներում չպիտի լինեն քաղաքական կուսակցության կամ պաշտոններ զբաղեցնող անձինքԱդրբեջանի հետ երկաթգծերի վերագործարկման համար շինարարություն չկա, կան քննարկումներ. ՍանոսյանԵս ներողություն եմ խնդրում երևանցիներից այս դժվարությունների համար․ Ավինյան (տեսանյութ)Սիմոնյանը մանրամասներ հայտնեց Փաշինյան–Ալիև կազանյան հանդիպումից (տեսանյութ)Փեզեշքիանը Բաքվում կմասնակցի COP29-ինՔիմ Քարդաշյանը կրել է արքայադուստր Դիանայի խաչը, որը նա աճուրդում գնել է 200 հազար դոլարովԱրցախից ես՝ քոչվոր ես. վեճ դպրոցումՀետախուզվողից՝ հաջողակ․ ո՞վ է Աննա Հակոբյանի հետ ընթրիքին մասնակցած Վարդան ԱլեքսանյանըԱդրբեջանը սահմանափակումներ է մտցրել ԵՄ մի շարք երկրներից մթերքների ներմուծման նկատմամբՄոլդովան ընտրեց պատերազմը` Ռուսաստանի դեմ. Աղվան ՊողոսյանԻրանը կարող է ավելի հզոր զենք օգտագործել Իսրայելի վրա հարձակվելու համար. The Wall Street JournalՎրաստանի նախագահը բացահայտ ծավալապաշտական հայտարարություններ է անում Հայաստանի վերաբերյալ․ քաղաքագետԳյումրու քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է․ Սիմոնյան«ՏՂԵՐՔ, ԴՈՒՔ ՓԱԽԵՔ, ԳՆԱՑԵՔ, ԿԱՍԵՔ, ԿԳԱՆ ԻՆՁ ԿՏԱՆԵՆ ԷՍՏԵՂԻՑ»․ դա եղավ նրա վերջին խոսքն ու շունչըՊուտինը նոյեմբերի 5-ին կընդունի Գուրգեն Արսենյանի հավատարմագրերըՄոսկվայում ձյան ու մերկասառույցի պատճառով երթևեկությունը որոշ փողոցներում անհնարին է դարձելԻնչ եղանակ կլինի առաջիկա օրերինՋազը և դասականը՝ նոր շնչով. Դենիս Մացուևը՝ երկու համերգներով ԵրևանումՀայտարարություն. 1-77 հեռախոսահամարը դադարում է գործել որպես թեժ գիծԻնչո՞ւ էր ՊԵԿ-ը շտապում վերանորոգել Մարգարայի մաքսակետը (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top