Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի եղբայրը. հոգեհանգիստը՝ վաղը
Մշակութային67 տարեկան հասակում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Մադլեն Ասրյանի եղբայրը՝ ՀԱՄԼԵՏ ԱՍՐՅԱՆԸ: Այս մասին երգչուհին գրել է. «Եվս մեկ արցախցու սիրտ չդիմացավ... Աստված քեզ լույսերի մեջ պահի, եղբայր ջան, գնաս խաղաղությամբ»։
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը խորին ցավակցություն է հայտնում՝ անդառնալի կորստյան կապակցությամբ: Մեր վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում սիրելի Մադլեն Ասրյանին, Ասրյանների ողջ ընտանիքի անդամներին, հարազատներին եւ մերձավորներին: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...
Համլետ Ասրյանի հոգեհանգիստը, տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը՝ 17։00-20:00-ին, Բագրատունյաց 44/2 հասցեում գտնվող սգո սրահում: Հուղարկավորությունը՝ նույն սրահից, նոյեմբերի 6-ին, ժամը՝ 13:00-ին:
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժում