Նոյեմբերի 3-ը ՀՀԿ հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաղաքական«Հանրապետական կուսակցություն գալիս են տալու նվիրումը, գիտելիքներն ու եթե պետք է՝ առողջությունը», - ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ մեջբերել է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանի խոսքերը եւ հիշեցրել. «Նոյեմբերի 3-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրն է։ Այսօր լրանում է նրա մահվան 27-րդ տարելիցը։
1968 թվականից նա անդամակցել է Ազգային միացյալ ընդհատակյա կուսակցությանը: Պայքարել է հանուն ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի, ինչի համար խորհրդային իշխանությունները նրան դատապարտել են շուրջ 12 տարվա ազատազրկման: 1987-ին վերադարձել է կալանավայրից: Հիմնադրել ու ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը (1989), որը մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը եւ Արցախի ազատագրական մարտերին: Եղել է ՀՀ ԳԽ (1990-1995) եւ ԱԺ (1995-1997) պատգամավոր: Աստված հոգիդ լուսավորի, իրական հերոս եւ անկախության մարտիկ»։