Ինչով է օգտակար թուրինջը
ՀասարակությունՆոր տարին մոտենում է. տոնական սեղաններին թուրինջի առկայությունը նույնքան պարտադիր է, որքան մանդարինն ու նարինջը։ Իսկ ինչպիսի՞ միրգ է այն։
Թուրինջը նարնջի ու պամելոյի հիբրիդն է։ Այս մրգի յուրահատկությունն այն է, որ ոչ մեկ չգիտի, թե իրականում ինչպիսի միրգ է այն, եւ ինչ դրական հատկություններ ու օգտակար նյութեր է պարունակում։ Այժմ եկեք հասկանանք, թե ինչպիս առողջարար ազդեցություն այն կարող է ունենալ մարդու օրգանիզմի վրա։
Կարգավորում է շաքարի եւ խոլեստերինի մակարդակը արյան մեջ
Ապացուցված է, որ օրական մեկ թուրինջի օգտագործումը կարող է 18% տոկոսով նվազեցնել շաքարի եւ խոլեստերինի մակարդակը արյան մեջ։
Բարձրացնում է իմունիտետը
Մեկ թուրինջը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С, որն ամրացնում է արյան անոթները։ Եթե օրական մեկ թուրինջ ուտեք, ապա ձեր արյան անոթները մեծ շնորհակալություն կհայտնեն ձեզ։
Օգնում է նիհարել
Թուրինջը նարինգին է պարունակում։ Այն ակտիվացնում է լյարդի աշխատանքը, բարելավում ու կարգավորում նյութափոխանակությունն ու նպաստում նիհարելուն։
Գործում է որպես հակաօքսիդանտ
Ինչպես մյուս բոլոր դեղին ու նարնջագույն պտուղները, թուրինջը նույնպես կարող է աշխուժացնել ձեզ եւ բարձրացնել ձեր տրամադրությունը։ Այն հիանալի միջոց է սթրեսից ազատվելու համար։ Ընդամենը պետք է այն բաժանել երկու մասի, երկու կողմերում շաքար ու դարչին լցնել եւ եփել ջեռոցի մեջ։
Բարելավում է աղիքների աշխատանքը
Թուրինջի մեջ առկա օրգանական թթուներն ու յուղերն ակտիվացնում են մարսողական հյութերի արտադրությունը եւ խթանում մարսողությանը։ Թուրինջն օգտակար է նաեւ փորկապության ժամանակ։