«Իսկապես, մինչև օրս ես ու «Լոկոմոտիվը» չենք բանակցել նոր պայմանագրի շուրջ: Ինձ ասացին, որ այս հարցն առաջիկա ծրագրերի մեջ է։ Բայց մինչև օրս հստակություն չկա:
Ակումբն այդ հարցը կքննարկի իմ գործակալի հետ և միայն այն ժամանակ, երբ փոխըմբռնման գան, կներգրավեն ինձ։ Պատրաստ եմ բանակցել նոր պայմանագրի համար: Այս թիմում եմ խաղում արդեն երեք տարի»,- ասել է 25-ամյա ֆուտբոլիստը Metaratings.ru-ին:
Հիշեցնենք, որ Տիկնիզյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: