Ռուսական բանակը հարձակվում է տասնյակ տեղամասերում` ճեղքելով պաշտպանությունը. ուկրաինացի ռազմական վերլուծաբան
ՄիջազգայինՀզոր հարձակում Կուրախովոյի վրա. ռուսական բանակը հարձակվում է տասնյակ տեղամասերում` ճեղքելով Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը: Այս մասին գրում է ուկրաինացի ռազմական վերլուծաբան Բոգդան Միրոշնիկովը՝ գծելով նոր քարտեզ։ Ըստ նրա.
Կատերինիվկա և Մաքսիմովկա գյուղերի մեծ մասը կորցրել ենք (իրականում երկուսն էլ ամբողջությամբ ռուսական վերահսկողության տակ են)։
Ռուսները զգալիորեն առաջ են գնացել դեպի Ռազլիվ։ Յասնայա Պոլյանայից տեղաշարժը մինչև 2,5 կմ խորություն ունի (իևականում մոտ 3-3,5)։
Կուրախովսկի ջրամբարի հյուսիսում ռուսական բանակը ճնշում է Իլյինկայի վրա և փորձում է ճեղքել Վոզնեսենկայում Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը (Վոզնեսենկան ռուսների ձեռքին է)։
Մաքսիմիլյանկայից դեպի հարավ ռուսները առաջ են գնացել մոտ 1 կմ, սակայն տվյալները ճշտվում են։
Ուկրաինական բանակը փորձում է հակագրոհել և ապաշրջափակել ստորաբաժանումները Պոբեդա-Կոնստանտինովկա գծից հյուսիս (մոխրագույն գոտին ընդգծված է դեղինով): Դատելով տեղանքից՝ Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանա այնտեղ հենվել։
Ուսպենիվկայի (առանցքային խաչմերուկ հարավից դեպի Կուրախովո) մատույցների վրա սկսվեցին ռուսական զորքերի ինտենսիվ հարձակումները։