Ավինյան Տիկոն մարդկանց վրա «կայֆավատ» է լինում.Armenian info
ՀասարակությունԱվինյան Տիկոյի տրասպորտային ռեֆորմները երևանցների կյանքն իսկական դժոխքի են վերածել. 100 դրամանոց մետաղադրամների իսկական որս է քաղաքում սկսվել, որի պատճառը տրասպորտային ուղեվարձի վճարման նոր՝ մարազմատիկ կարգն է. տխրահռչակ «TelSell»-ի համակարգից քչերն են օգտվում՝ գլխավորապես երիտասարդները, մինչդեռ հայտնի է, որ քաղաքային տրանսպորտից հիմնականում օգտվում են երիտասադրության տարիքային շեմը շատ վաղուց հաղթահարած քաղաքացիները, որոնց մեծ մասը թվային տեխնոլոգիաներին չի էլ տիրապետում ու պարտավոր էլ չէ,եթե ճիշտն եք ուզում: Արդյունքում քաոսը Երևանում միմիայն մեծացել է, տրասպորտից օգտվելը վերածվել է իսկակական խաթայի նանց համար,ովքեր ինչ-որ կերպ 100 դրամանոց «կոպեկներ» իրենց համար չեն պեղում:
Ինչպես հայտնի է, հունվարից միասնկան տոմսային համակարգ է ներդրվելու՝ քարտերի տեսքով, և ներկայիս կարգն անցնելու է պատմության գիրկը: Հարց է առաջանում՝ չէ՞ր կարելի 1-2 ամիս էլ դիմանալ, 1-2 ամիս էլ հին կարգով վճարները գանձել և արդեն հունվարից միանգանից անցում կատարել նոր քարտային համակարգին,որի պատճառով, ի դեպ, տրասպորտը մոտ 3 անգամ թանկանալու է:
Հետևություն՝ կա՛մ գործ ունենք տհասների հետ, կա՛մ ուղղակի Ավինյան Տիկոն որոշել է երևանցիներին վատություն անել, նրանց վրա «կայֆավատ» լինել՝ ձեռքի հետ ինչ-որ կոռուպցիոն սխեմայով հաստացնելով սեփական դրամապանակը: Բա նման մեկին արժե՞ր ընտրել քաղաքապետ…