Ֆիլիպ Կիրկորովը հրապարակել է իր իսկական ազգանունը
ՀասարակությունՌուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը սոցիալական ցանցերում հրապարակել է ծնողների ամուսնության վկայականը՝ բացահայտելով նրա իսկական անունը՝ Կրիկորյան։
Երգիչը լուսանկարը հրապարակել է ի պատիվ ծնողների ամուսնության տարեդարձի։
«Ուղիղ 60 տարի առաջ՝ 1964 թվականի նոյեմբերի 1-ին, ծնվեց իմ ընտանիքը։ Մոսկվայի ՔԿԱԳ 2-րդ վարչության Հարսանյաց պալատում։ Շնորհակալություն ծնողներին այս գեղեցիկ միության համար։ Ինձ համար։ Կյանքի համար։ Գնահատե՛ք ընտանեկան ավանդույթները և պահպանե՛ք սերը»,- գրել է Կիրկորովը։
Ամուսնության վկայականի հրապարակումից հետո երգչի երկրպագուները տեսել են, որ նրա իսկական ազգանունը Գրիգորյան է, ինչը վկայում է հայկական ծագման մասին, ոչ թե բուլղարացի։
Նյութի աղբյուր` https://dzen.ru/a/ZyXdNdn6b2RPJ4Sq