Չառլզ 3-րդը և արքայազն Ուիլյամը միլիոններ են վաստակում «անշարժ գույքի կայսրություններից». Sunday Times
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ Երրորդը և Ուելսի արքայազն Ուիլյամը միլիոնավոր ֆունտ ստեռլինգներ են վաստակում Լանքասթերի և Քորնուոլի դքսությունների «անշարժ գույքի կայսրություններից»: Այս մասին գրում է Sunday Times թերթը՝ վկայակոչելով հետաքննության արդյունքները։
Հոդվածի հեղինակները պարզաբանել են, որ թագավորական ընտանիքին է պատկանում 5410 հողամաս։ Այս ունեցվածքը բրիտանական թագավորին բերում է տարեկան 27,4 մլն ֆունտ ստերլինգ եկամուտ, իսկ արքայազն Ուիլյամին՝ 23,6 մլն։ Այս հողակտորներն անուղղակիորեն պատկանում են արքայազն Ուիլյամին և Չարլզ Երրորդին իրենց մասնավոր կալվածքների միջոցով:
Օգտագործման վճարները գանձվում են պետական գերատեսչություններից, ձեռնարկություններից և տեղի բնակիչներից՝ հողերի վարձակալության և ֆեոդալական տուրքերի տեսքով:
Պարբերականի տվյալներով՝ թագավորն ու թագաժառանգը հատուկ համաձայնագիր ունեն նաև գանձապետարանի հետ, ինչը թագավորական ընտանիքին ազատում է կորպորատիվ շահույթի հարկից։
Բացի այդ, թագավորական ընտանիքի անդամները վճարներ են գանձում գետերը հատելու և տարբեր բեռներ ափ բեռնաթափելու, դպրոցներ ու բարեգործական կազմակերպություններ ղեկավարելու իրավունքի համար։ Լանքասթերի և Քորնուոլի դքսությունների զուտ շահույթը նախորդ տարի գնահատվել է 26 միլիոն ֆունտ ստեռլինգ: Միաժամանակ բրիտանական թագավորի ընդհանուր կարողությունը հասնում է 610 մլն ֆունտ ստեռլինգի, ասվում է նյութում։