Արթիկի բաժնի պետի շնորհիվ հանցագործությունը տաք հետքերով բացահայտվեց.Բացառիկ մանրամասներ Մեղրաշենում կատարված սպանության հետքերով
ՔրեականՆախօրեին սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքում, սպանվել է 28-ամյա երիտասարդ, ով օրերս էր վերադարձել արտագնա աշխատանքից։ Կատարվածի վերաբերյալ «Իրավունքին» բացառիկ մանրամասներ են ներկայացրել Մեղրաշենի բնակիչները, ովքեր նախեւառաջ իրենց զարմանք էին հայտնում մամուլում տեղ գտած լուրերի վերաբերյալ.«Մեր գյուղ բացի ոստիկաններից ու քննիչներից որեւէ մեկը չի եկել ոչ դեպքի օրը, ոչ էլ հետո։ Զարմացած ու վրդովված ենք, որ իրականությանը չհամապատասխանող լուրեր են գրում կատարվածի վերաբերյալ ու դա վերագրում մեղրաշենցիներին։ Արթիկի ոստկիանապետի անունն են գրում, իբր ին՞չ, որ շատ դիտում հավաքեն բալա ջան, չի կարելի մեր գյուղի վիշտը էդպես կինոյի վերածել։ Մենք գոհ ենք մեր Ոստիկանապետից, ով հանցագործությունը տաք հետքերով բացահայտեց ու չթողեց, որ ճիվաղ հանցագործը փախուստի դիմի»,-անդրադառնալով նախօրեին կատարվածին միաբերան նշեցին գյուղացիները։
Գյուղացիների խոսքերով որեւէ վեճ չի նախորդել դեպքին, իսկ, թե ինչպես է եղել դեպքը գյուղացիները պատմեցին.
-Գյուղի տղաները հավաքված են եղել զրուցարանում (բիսետկայում), նրանց միացել է սպանվածը՝ 30-ամյա Գևորգ Գ․-ն։ Նրա բարևելու ձևը դուր չի եկել նստածներից մեկին՝ նույն գյուղի 29-ամյա բնակիչ Արգիշտի Ա․-ին, որը սկսել է հայհոյել, թե «Էդ լավ չբարևեցիր, հա՞»։ Գևորգ Գ․-ն սաստել է նրան, թե «բերանդ քեզ հավաքիր», դիմացը խանութ է, քույրս էլ այնտեղ է աշխատում, ինչ ես հայհոյանք տալիս, սակայն տեսնելով, որ Արգիշտի Ա․-ն շարունակում է վիճաբանել, մի հարված է հասցրել նրան։
Հավաքվածներն էլ նեղացել են Արգիշտի Ա․-ի վրա, թե ինչ ես կռիվ սարքում, որից հետո նա լուռումունջ հեռացել է, նրա տունը մոտ է եղել զրուցարանին ու տանից մի մեծ դանակ վերցնելով՝ դրել է ծոցը, վերադարձել ու թիկունքից հարվածել զրուցարանում նստած Գևորգ Գ․-ին՝ վնասելով սիրտը։
Սպանվածը հոյակապ երիտասրդ էր, հարգված մեծի , թե փոքրի կողմից։ Իսկ հանցագործը «կոնչնի» մարդ էր, հոգեբուժարանում հաշվառված։ Մենք շնորհակալ ենք մեր Ոստիկանապետին, ով տաք հետքերով բացահայտեց դաժանությունը։ Էլի ենք կրկնում բացի Արթիկի բաժնի պետ Ադամյանից, բաժնի տղերքից, Արթիկի ՔԿ պետ Մանանդյանից, քննիչ Լոռեցյանից որեւէ մեկը չի եղել դեպքի վայրում։ Մեկ էլ մի հատ պարեկայային կարգախումբ է եղել, ուրիշ ոչ մեկ, առավելեւս լրագրող։
Վերը նշվածը փաստեց նաեւ Մեղրաշենի վարչական ղեկավար Հունան Պետրոսյանը։