Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանից չի լինի․ ՀՖՖ փոխնախագահ
ՍպորտՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հարցազրույց է տվել Ֆասթ Սպորտին, որի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի։
Խոսելով վերջին օրերին Հայաստանի առաջնության խաղերի ընթացքում արձանագրվող դեպքերին, երբ խաղերը դադարեցվում են բողոքի ակցիաներով, Նիկողոսյանը նշել է․ «Ես հասկանում և ընկալում եմ անհատների դժգոհությունը, բայց խաղերը կանգնեցնելը մեզ վնաս չէ, հայկական ֆուտբոլին է վնաս»։
ՀՖՖ փոխնախագահը խոսել է նաև Մակեդոնիայի հետ խաղի մասին՝ ասելով․ «Եթե մենք այդ ժամանակ չպարտվեինք, այդ դեպքում այս ակցիաները չէի՞ն լինի։ Նշանակում է, մենք լա՞վ էինք աշխատել»։
Ինչ վերաբերում է հավաքականի գլխավոր մարզիչ ընտրելուն, Նիկողոսյանը հստակեցրել է․ «Այն տարբերակը, որ մենք ընտրում ենք, Հայաստանից չի լինի»։