Զանգվածային ծեծկռտուք, 3 հեռացում. Սպարտակը մոսկովյան դերբիում հաղթել է ԲԿՄԱ-ին թրիլերային խաղում
ՍպորտՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի 14-րդ տուրում հանդիպել են ԲԿՄԱ-ն և «Սպարտակը»։ Թիմերը խաղացել են Մոսկվայի ՎԵԲ Արենա (ԲՍԿԱ Արենա) մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է «Սպարտակի»՝ 2։0 հաշվով հաղթանակով:
45-րդ րոպեին «Սպարտակի» հարձակվող Թեո Բոնգոնդան գրավել է մրցակցի դարպասը՝ տուգանայինից կատարած հարվածով դառնալով գոլի հեղինակ: 57-րդ րոպեին զանգվածային ծեծկռտուքից հետո խաղադաշտից հեռացվել է ԲԿՄԱ-ի պաշտպան Վիլիան Ռոշան՝ մրցակցի խաղացողներին բռունցքներով հարվածելու համար։
Խաղի վերսկսումից հետո մրցավարը որոշել է դիմել VAR-ի օգնությանը, ինչից հետո կարմիր քարտ է ցույց տվել նաև «Սպարտակի» կիսապաշտպան Ռուսլան Լիտվինովին՝ ագրեսիվ պահվածքի համար։
85-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացել է ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Իվան Օբլյակովը։
Խաղի վերջնական արդյունքը 90+8-րդ ձևակերպել է հարձակվող Խեսուս Մեդինան՝ 2:0։
ԲԿՄԱ-ն Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում վեցերորդ տեղում է: Թիմը 14 խաղում վաստակել է 24 միավոր։ «Սպարտակը» վաստակել է 25 միավոր և զբաղեցնում է հինգերորդ տեղը։ Առաջին տեղում «Կրասնոդարն» է, որը 13 խաղից հետո ունի 33 միավոր։
Աղբյուրը՝ Armsport.am: