Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
ԵղանակՀանրապետության տարածքում նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Նոյեմբերի 5-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6, նոյեմբերի 4-6-ի գիշերը` ևս 3-5 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 5-7-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։