Անդրծովյան Պինդոստանում նախագահական ընտրությունների նախօրեին աշխարհը սառել է անհարմար դիրքերում. Մեդվեդեւ
ՄիջազգայինԴմիտրի Մեդվեդեւը, անդրադառնալով արդեն 2 օրից ԱՄՆ-ում սպասվող ընտրություններին, իր ըելեգրամյան ալիքում նման գնահատում է ներկայացրել.
«Անդրծովյան Պինդոստանում նախագահական ընտրությունների նախօրեին աշխարհը սառել է անհարմար դիրքերում։
Մենք մեծ ակնկալիքներ ունենալու պատճառ չունենք։
1. Ռուսաստանի համար ընտրությունները ոչինչ չեն փոխի, քանի որ թեկնածուների դիրքորոշումները լիովին արտացոլում են երկկուսակցական կոնսենսուսը մեր երկրի պարտության անհրաժեշտության վերաբերյալ։
2. Կամալան հիմար է, անփորձ, վերահսկվող և կվախենա իր շրջապատում բոլորից։ Կիշխի ամենակարևոր նախարարների և օգնականների մի սինկլիտ, գումարած անուղղակիորեն Օբամայի ընտանիքը:
3. Հոգնած Թրամփը, ով արտասանում է «ես գործարք կառաջարկեմ» և «Ես հիանալի հարաբերություններ ունեմ...», նույնպես ստիպված կլինի հետևել համակարգի բոլոր կանոններին: Նա չի կարող դադարեցնել պատերազմը. ո´չ մեկ օրում, ո´չ երեք օրում, ո´չ երեք ամսում: Եվ եթե նա իսկապես փորձի, ապա կարող է դառնալ նոր JFK-ն (Քենեդի):
4. Կարևոր է միայն մեկ բան՝ որքան գումար կվաստակի նոր POTUS-ը (նախագահական համակարգը) ուրիշի հեռավոր պատերազմի հաշվին: Իրենց ռազմարդյունաբերական համալիրի ու բանդերական սրիկաներին սղոցելու համար։
5. Հետևաբար, նոյեմբերի 5-ը ամերիկյան բարձրագույն պաշտոնի թեկնածուների համար հաճելի դարձնելու լավագույն միջոցը Կիևի նացիստական ռեժիմը ջախջախելու շարունակությունն է»։