Ղրղզստանում 5 գեներալի կոչումներից զրկվել են. Ջապարովը պատասխան հարված է հասցրել
ՄիջազգայինՂրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը գեներալի կոչումներից զրկել է ՆԳՆ-ի և Ազգային անվտանգության պետական կոմիտեի հինգ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։
Համաձայն հրամանագրի՝ գեներալ-մայորի կոչումից զրկվել է.
- Ներքին գործերի փոխնախարար Ալմազբեկ Օրոզալիևը;
- Ներքին գործերի նախկին փոխնախարար Միրլան Կանիմետովը;
- Օշի շրջանի ներքին գործերի վարչության նախկին պետ Մալիք Նուրդինովը;
- Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Թալանբեկ Սալիևը:
- Ազգային անվտանգության պետական կոմիտեի 9-րդ ծառայության տնօրեն Սանժարբեկ Էրկինբաևը։
Այսպիսով, նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի հրամանագրերը, որոնք նա ստորագրել էր իր հրաժարականից մեկ օր առաջ, չեղյալ են համարվել։
Ջապարովն ազատվում է հարավային կլանի լիդեր Ժեենբեկովի ժառանգությունից, ում օրոք Ղրղզստանի ներկայիս նախագահը բանտում հայտնվեց 2013 թվականին` իշխանությունը զավթելու համար հարուցված գործով (որում ներգրավված էր նաև Ազգային անվտանգության պետական կոմիտեի ներկայիս ղեկավար Կամչիբեկ Տաշիևը): Ջափարովը 2017 թվականին հայտնվել է քննչական մեկուսարանում՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար Ղրղզստան վերադառնալուց անմիջապես հետո։
Կասկածելի է, որ անհավատարմության կամ վրեժխնդրության համար է նախագահը պատժել այդ գեներալներին` ընտրվելուց 4 տարի անց։
Ավելի հավանական է, որ Ջապարովը փորձում է հարվածել Տաշիևին, հաշվի առնելով, որ ուժայինների մի մասը կապված է հարավային կլանների հետ։