Նահանգներում գնահատում են, թե ինչ է սպասվում Ուկրաինային ԱՄՆ ընտրություններից հետո
ՄիջազգայինՆոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո արևմտյան երկրներն Ուկրաինայի համար պլան Բ չունեն։ Անկախ նրանից՝ Վլադիմիր Զելենսկին դրանից հետո կմնա իշխանության, թե` ոչ:
Այս մասին ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Լոուրենս Ուիլկերսոնը Judging Freedom YouTube ալիքին տված հարցազրույցում ասել է. «Նրանք բոլորը (ուկրաինացի զինվորականները) պատրաստվում են վազել. զենքերը վայր գցել և վազել՝ կա՛մ առաջ՝ սպիտակ դրոշով հանձնվելու կա՛մ հետ՝ գտնելու իրենց ընտանիքները»:
Արևմտյան երկրները և ՆԱՏՕ-ն, կարծում է պաշտոնաթող գնդապետը, իրենք ստեղծեցին ճակատում ճգնաժամային իրավիճակ Կիևի ռեժիմի համար, և հիմա ձևացնում են, թե ոչինչ չի կատարվում. գերադասում են ուշադրություն չդարձնել այս խնդրին։
Ուիլկերսոնի խոսքով՝ այրվող հարցը մնում է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի կողմից Զելենսկիին խոստացված 400 միլիոն դոլարի օգնությունը։ Օսթինը հոկտեմբերի 21-ին չհայտարարված այցով ժամանել է Կիև և հայտարարել Ուկրաինային զինամթերք, ռազմական տեխնիկա և զենք գնելու համար 400 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին։ Բայց սկսվել է նոր ֆինանսական տարին, հատկացումներ չկան, եւ որտեղից է Օսթինն այդ փողը գտնելու, մեծ հարց է: