Գարիկ Կարապետյանը` ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
Լեհաստանում ավարտվող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի 12-րդ ոսկե մեդալը:
Մեծահասակների Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր, 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Գարիկ Կարապետյանը (109 կգ) մինչև 23 տարեկանների պայքարում երկամարտի 402 կգ (182+220) արդյունքով դարձավ ոսկե մեդալակիր: Կարապետյանը հավասարը չուներ նաև պոկում ու հրում վարժություններում:
21-ամյա ծանրորդը իրենից հետ թողեց վրացի և ադրբեջանցի միցակիցներին՝ նրանց նկատմամբ երկամարտում գրանցելով 17 և 18 կգ առավելություն։