ԵԱ-Մ23. Լիանա Գյուրջյանը նվաճեց Հայաստանի թիմի 11-րդ ոսկե մեդալը
ՍպորտԼեհաստանում ավարտվող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի 11-րդ ոսկե մեդալը:
Լիանա Գյուրջյանը (87 կգ) մինչև 23 տարեկանների պայքարում երկամարտի 230 կգ (100+130) արդյունքով դարձավ ոսկե մեդալակիր: Գյուրջյանը պոկում ու հրում վարժություններում ևս ոսկե մեդալ նվաճեց:
Նույն քաշային կարգում փոխչեմպիոն դարձավ Մարգարիտա Առաքելյանը, որը երկամարտում գրանցեց 214 կգ (93+121) արդյունք: Առաքելյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե, հրումում` արծաթե մեդալակիր: