Վաղվանից վաճառքի կհանվեն Սիրուշոյի նոր կերպարով տիկնիկները
ՄշակութայինԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի կինը՝ ՀՀ վաստակավոր արտիստ ՍԻՐՈՒՇՈՆ, սոցցանցում գրառում է արել եւ տեղեկացրել՝ իր Huh-Hah երգի տեսահոլովակի գունավոր կերպարով տիկինիկների վաճառքի մասին:
«Huh-Hah երգի տեսահոլովակի գունավոր կերպարն արդեն տիկնիկի տեսքով: Այն խանութներում կլինի նոյեմբերի 3-ից եւ կարժենա 13.000 դրամ: Այնքա՜ն սիրելի թեմա են դարձել մեզ համար տիկնիկները. շատ շուտ են սպառվում ու տեսնելով այդ սերն ու պահանջարկը՝ շարունակում ենք ստեղծել նորը, այս անգամ գունավոր ու ուրախ այս կերպարն իր բոլոր փոքրիկ դետալներով: Բաց չթողնեք նոր տիկնիկը վաղը», - գրել է երգչուհին: