«Զովք»-ի փոխտնօրեն, «Պրոֆալ»-ի տնօրեն, ծանրորդ․․․ Աննա Հակոբյանի հետ ընթրած տղամարդկանց ցանկը
վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, նախօրեին հանդիպել և ընթրել է «հաջողակ տղամարդկանց» հետ, որոնցից ամեն մեկն ընթրիքին մասնակցելու համար «Իմ քայլը» հիմնադրամին նախապես 1-ական միլիոն դրամ էր վճարել։
Oragir.news- ին հայտնի են դարձել 1 միլիոն վճարած և Աննա Հակոբյանի հետ ընթրելու ժամանած տղամարդկանցից մի քանիսի տվյալները։
Ընթրիքի մասնակիցներից են Արթուր Գագիկի Խաչատրյանը, Տիգրան Կարապետյանը, ալյումինե դռներ և պատուհաններ արտադրող «ՊՐՈՖ ԱԼ» ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը։
Ընթրիքին մասնակցելու են եկել նաև Խաչիկ Խաչատրյանը, Սամվել Սեյրանյանը, Գասիա Կարագուլյանը, Միքայել Ավագյանը, ծանրորդ Առաքել Միրզոյանը։ Աննա Հակոբյանի կազմակերպած միլիոնանոց ընթրիքին մասնակցում էր նաև «Ջի-Էլ-Ջի Փրոջեկտ Քոմփանի»-ի բաժնետեր և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը։ Վերջինս 2019 թվականին 25․000 ԱՄՆ դոլար էր փոխանցել Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին։
Ընթրիքին մասնակցում էին նաև «DIGNISI» անշարժ գույքի գործակալության ղեկավար Վարդան Ալեքսանյանը և համահիմնադիր Կարեն Անախասյանը։
Աննա Հակոբյանի հետ ընթրելու էր եկել նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում